ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի գործարար կառավարում

Մագիստրատուրա

Գրանտ Ակոբյան

Ներկայումս բնակվում եմ Նյու Յորք քաղաքում, որտեղ սովորում եմ Կոլումբիա համալսարանի բիզնես դպրոցում՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում ստանալու նպատակով:

ԱՄՆ տեղափոխվելուց առաջ ես զբաղեցրել եմ «Կոնվերս բանկի» գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը՝ հանդես գալով պարոն Էդուարդո Էռնեկյանի «Corporación América» ընկերության կառավարման խմբի անդամ: Իմ պարտականությունների մեջ մտնում էին բանկի հետևյալ ուղղությունները՝ վաճառք, մարքեթինգ և ռազմավարական զարգացում: Ես հանդիսացել եմ հայաստանյան մեկ այլ բանկի հետ միաձուլումով զբաղվող գործադիր թիմի անդամ, ինչպես նաև ներգրավված եմ եղել մի քանի լրացուցիչ նախագծերում, այդ թվում՝ ղեկավարել եմ «Կոնվերս բանկ/Հայփոստ» թիմը՝ պատրաստվելով «Փոստբանկի» մեկնարկին: Ինչպես նաև հանդիսացել եմ անշարժ գույքով զբաղվող «Advanced Global Assets» նորակազմ ընկերության գործադիր տնօրենը:

Ես տեղափոխվել եմ Հայաստան 2008 թվականին, գործադիր թիմի կազմում զբաղվել եմ գործառնություններով և գնումներով, ինչպես նաև «Փոստբանկ» նախագծով «Հայփոստ»-ում: Ես նշանակվել եմ այս կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ և մինչ օրս զբաղեցնում եմ այդ պաշտոնը:

Մինչ Հայաստան տեղափոխվելը «Corporación América» ընկերության Բուենոս Այրեսի գլխավոր գրասենյակում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ՝ նախագծերի և կորպորատիվ ֆինանսավորման, M&A-ի (միաձուլում ու կլանում) և այլ բնագավառներում:

Ես ունեմ բակալավրի կոչում էկոնոմիկայի բնագավառում՝ Բուենոս Այրեսի համալսարանից: Մայրենի լեզուներս են իսպաներենը, ռուսերենը և հայերենը, ազատ տիրապետում եմ անգլերենին:

2013 թվականից հանդիսանում եմ շախմատի աշխարհի չեմպիոնի և աշխարհի լավագույն շախմատիստներից մեկի` Լևոն Արոնյանի պաշտոնական մենեջերը:


Այստեղ սովորում են
Հեղինե Գրիգորյան

Ճարտարապետություն և քաղաքաշինություն

Նաիրա Սեդրակյան

Հանրային առողջապահություն

Հասմիկ Ալեքյան

Գործավարական գիտություն

Back to top