ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Գոռ Զաքարյան

Սովորել եմ Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում:

2000 թ-ին, որպես աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից, մեկնել եմ Ամերկայի Միացյալ Նահանգներ և սովորել Հյուսիսային Կարոլինայում` ավագ դպրոցի ավարտական դասարանում: Դպրոցն ավարտալուց հետո ընդունվել եմ ԱՄՆ-ի համալսարաններից մեկն ու 2005 թ-ին ստացել Դիկինսոնի քոլեջի Տնտեսագիտության և Միջազգային բիզնեսի ու կառավարման բակալավրի աստիճան: Ուսման երրորդ տարում մեկ կիսամյակ սովորել եմ Ֆրանսիայի Թուլուզի համալսարանում, որը տնտեսագիտության ոլորտի լավագույներից է:

Տնտեսագիտական կրթությունս շարունակել եմ Բրենդայսի համալսարանում` 2007 թ-ին ստանալով Միջազգային տնտեսագիտության և ֆինանսների մագիստրոսի աստիճան: Ուսման ընթացքում աշխատել եմ BNY Mellon Asset Management ընկերության ներդումների կառավարման ոլորտում: Բրենդայսում ուսումս ավարտելուց հետո աշխատել եմ Բոստոնի Analaysis Group տնտեսգիտական խորհրդատվական կազմակերպությունում և մասնակցել մի շարք նշանակալից դատական գործերի` որպես տնտեսագիտական և ֆինանսական հաշվարկների գծով խորհրդական:

Այժմ սովորում եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Սլոուն բիզնես դպրոցի Բիզնեսի կառավարման մագիստրատուրայում:


Այստեղ սովորում են
Ալեքսանդրոս Չարիդիս

Ճարտարապետություն

Վարագ Ղարիբջանյան

Համակարգային դիզայն և Կառավարում

Back to top