ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Քաղաքական տնտեսություն

Բակալավրիատ

Ջովանի Զանետի

Ես՝ Ջովանի Զենատիս, ծնվել եմ 1992 թվականի նոյեմբերի 15-ին Իտալիայի Վերոնա քաղաքում: Ունեմ Միացյալ Նահանգների և Իտալիայի քաղաքացիություն: Ազատ տիրապետում եմ անգլերեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներին: Ունեմ նաև իսպաներեն լեզվի իմացություն:

Կրտսեր դպրոցն ավարտել եմ Պիտսբուրգում՝ հաճախելով Շեյդի Սայդի ակադեմիան: Ավագ դպրոցի տաիներին ուսանել եմ Բոստոնի Բուկինգհեմ Բրաունի և Նիկոլսի դպրոցում՝ գերազանցությամբ ավարտելով այն 2011 թվականին: Շեյդի Սայդի ակադեմիայում ուսանելու տարիներին մասնակցել եմ և նախաձեռնել մի շարք հասարակական ծրագրեր՝ ցուցաբերելով առաջնորդելու ձիրք ու եռանդ:

Մասնավորապես, 2007 թվականին հիմնադրել եմ «Ծայրահեղ իրավիճակներ» իտալական հասարական կազմակերպությանը կից գործող ակումբ, որի շրջանակներում երեք տարի շարունակ կազմակերպել եմ բարեգործական միջոցառումներ, վարել բանավեճեր և կազմակերպել խաղ, որի ընթացքում թվով 70 մասնակիցները փորձել են պատկերացում կազմել մարդկային աղքատության և դրա պատճառած զրկանքների վերաբերյալ՝ ապրելով օրական ընդամենը 2 դոլարով: Այս ծրագրի իրականացման համար արժանացել եմ Գարդներ Քարնիի անվան առաջնորդների ինստիտուտի պատվոգրին:

2010 թվականին նախաձեռնել եմ և ղեկավարել Շեյդի Սայդի ակադեմիայի տարածքում 500 ֆուտ այգու հիմնադրման աշխատանքները՝ համագործակցելով կայուն գյուղատնտեսության և ճարտարապետության զարգացման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ և աշխատանքների մեջ ներգրավելով 20 անդամի:

2007-2010 թթ.` Շեյդի Սայդի ակադեմիայում ուսանելու տարիներին, ցուցաբերել եմ նաև բարձր առաջադիմություն և մարզական հաջողություններ արձանագրել: Մասնավորապես, ընտրվել եմ սքվոշի դպրոցական թիմի ավագ կապիտան և արժանացել համադպրոցական պատվավոր մարզական պատվոգրի: 2009 թվականին Յեյլի համալսարանում տեղի ունեցած սքվոշի ԱՄՆ համադպրոցական առաջնությունում գրավել եմ 5-րդ տեղը: 2008-ից 2010 թվականների ընթացքում աշխատել եմ Պիտսբուրգի գոլֆի ակումբում` որպես սքվոշի ամառային ծրագրի ղեկավար՝ հսկելով և ղեկավարելով ամառային սպորտային ճամբարում 5-ից 12 տարեկան երեխաների մարզումները:

2009 թվականին շահել եմ Պարկինի անվան միջազգային ակադեմիական մրցանակ, որի շրջանակներում մեկնել եմ Հայաստան և աշխատել «Հայաստանի ծառատունկ» ծրագրում: Այս ծրագրի նպատակն է իրականանցել անտառվերականգնման աշխատանքներ Հայաստանում և նպաստել Կովկասում աղքատության հաղթահարման ծրագրի իրագործմանը: Հետագայում իմ կատարած աշխատանքների մասին պատրաստել եմ զեկույց, որը ներկայացրել եմ Պիտսբուրգում (ԱՄՆ), Բոստոնում (ԱՄՆ) և Պադուայում (Իտալիա):

Դպրոցական տարիների ակադեմիական պատվոգրերի և նվաճումների շարքում կցանկանայի նշել ֆրանսերեն լեզվի նկատմամբ արտակարգ հետաքրքրություն ցուցաբերելու համար Շեյդի Սայդի ակադեմիայի կողմից 2008 թվականին տրված պատվոգիրը, 2010 թվականին ֆրանսերեն լեզվի համապետական քննության ընթացքում հավաքած ամենաբարձր միավորները (1-ին տեղ), ինչպես նաև 2010 թվականին ինձ շնորհված գերազանց առաջադիմության պատվոգիրը:

Այս բոլոր տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել նաև ձեռք բերելու բավականին հետաքրքիր աշխատանքային փորձ: 2009 թվականի սեպտեմբեր ամսին աշխատել եմ Պիտսբուրգում կայացած G20 գագաթաժողովում Իտալիայի պատվիրակության հետ` որպես պաշտոնական թարգմանիչ՝ հանդիսանալով Իտալիայի վարչապետի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի, ԱՄՆ-ում իտալիայի դեսպանի և «ՌԱԻ» լրատվալան գործակալության պաշտոնական կցորդը:

2009 թվականի մայիս-հունիս ամիսներին եղել եմ Շեյդի Սայդ ակադեմիայի Պարկինի անվան կրթական մրցանակի շնորհման ընտրական հանձնաժողովի անդամ, որի ընթացքում հարցազրույցներ եմ վարել ընտրված մասնակիցների հետ:

2010 թվականի հունիս-հուլիս ամիսներին Իտալիայի Միլան քաղաքում կամավորական հիմունքներով աշխատել եմ «Փիս ռիփորթեր» տպագիր և ինտերնետային լրտավական գործակալության հետ՝ թարգմանելով 30-ից ավելի նյութ իտալերենից անգլերեն, ֆրանսերենից իտալերեն և անգլերենից իտալերեն:

Ավարտել եմ Բերկլիի համալսարանը՝ քաղաքական տնտեսության բակալավրի աստիճանով: Ուսման ընթացքում խորհրդատվություն եմ տրամադրել «WattTime» սկսնակ ձեռնարկությանը ԱՄՆ էներգետիկ շուկայում առկա կանոնակարգային և ինստիտուցիոնալ խնդիրների վերաբերյալ: Հանդիսացել եմ նաև Բերկլիի «Միջազգային տան» առողջապահական աշխատակից, սքվոշի տղամարդկանց թիմի ավագ, իսկ ազատ ժամանակ վայելել եմ դահուկավարության ու նավավարության հաճույքը:


Այստեղ սովորում են
Մարինա Չիլինգարյան

Մեդիայի ուսումնասիրություն և բիզնես

Մհեր Մնացականյան

Մաթեմատիկա և համակարգչային գիտություն

Աննա Խաչատրյան

Իրավագիտություն

Back to top