ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Հաղորդակցական համակարգեր

Մագիստրատուրա

Գեւորգ Պողոսյան

Ներկայումս ստաժավորում եմ անցնում Sony Deutschland-ի Շտուտգարտի տեխնոլոգիական կենտրոնում մասնագիտանալով էլեկտրասնուցման լարերով հաղորդակցման ոլորտում: Սովորում եմ Լոզանի ֆեդերալ պոլիտեխնիկական համալսարանում (EPFL) կապի համակարգերի մագիստրոսական ծրագրով: Այժմ նաև կուրսային պրոեկտի որոնման մեջ եմ աշնան կիսամյակի համար:

Մի քիչ ավելին իմ մասին...

Ծնվել եմ 1990 թվականին Երևանում: 2006 թվականին ավարտել եմ Ա.Լ. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցը և նույն թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ` ռաֆիոֆիզիկա և էլեկտրոնիկա մասնագիտությամբ: 3-րդ կուրսից մասնագիտացել եմ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ուղղությամբ և կարծում եմ, դրանով դրել եմ իմ կարիերայի հիմնաքարերից մեկը:

Ավարտական կուրսում անցել եմ ստաժավորում ԱրմենՏել և National Instruments ընկերություններում: 2010թ. ավարտելով բակալավրիատը` ընդունվել եմ նույն ֆակուլտետում «Հեռահաղորդակցություն և ԳԲՀ ռադիոֆիզիկա» մագիստրոսական ծրագրի: 2011թ. գարնանը մասնակցել եմ Օրանժ Արմենիայի կողմից կազմակերպած հեռահաղորդակցության ոլորտում նորարարության մրցույթին և շահել եմ 2-րդ մրցանակը` պրակտիկայի հնարավորություն Օրանժ Արմենիայում: Հուսով եմ իմ ներկայացրած նախագիծը կյանքի կկոչվի առաջին անգամ հենց Հայաստանում:

Իմ հաջողություններին նպաստել է նաև իմ արտադասարանային զբաղվածությունը: Մանկուց զբաղվել եմ ավիամոդելային սպորտով, իմ տարիքային խմբում եղել եմ Հայաստանի չեմպիոն և գրավել բազմաթիվ մրցանակային տեղեր: 2009-2011թթ. անդամակցել եմ երիտասարդական ԱՅՍԵԿ կազմակերպությանը:

2011-ի աշունից մինչ օրս սովորում եմ Լոզանի ֆեդերալ պոլիտեխնիկական համալսարանում (EPFL): Ուսումս շարունակում եմ կապի համակարգերի ուղղվածությամբ մագիստրոսական ծրագրով և վստահ եմ, որ այս ծրագիրը կանի հսկայական փոփոխություններ իմ կյանքում: Ծրագրի ավարտից հետո ցանկություն ունեմ իմ ներդրումը ունենալ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման մեջ. վստահ եմ, որ EPFL-ը ինձ կտա դրա համար անհրաժեշտ կապեր, գիտելիքներ և փորձ:

LinkedIn-ում՝ http://www.linkedin.com/in/poghosyan


Այստեղ սովորում են
Արեգ Գևորգյան

Կառավարում, տեխնոլոգիաներ և ձեռներեցություն

Back to top