ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Քաղաքաշինություն

Մագիստրատուրա

Կարեն Սրապյան

Իմ անունը Սրապյան Կարեն է:  Ներկայումս ապրում եմ ԱՄՆ-ի Մասաչուսետս նահանգի Քեմբրիջ քաղաքում:  Ծնվել եմ 1988թ. ք. Երևանում:  Երբ ես ընդամենը երեք տարեկան էի ընտանիքս տեղափոխվել է ԱՄՆ:  Եղբորս և քրոջս հետ մեծացել եմ Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում: Մանկությունիցս ի վեր դիզայնի բնագավառը և նրա ընձեռած հնարավորություններն ինձ միշտ գրավել են: 

2011թ. գարնանը Կալիֆորնիայի Բուրբանկ քաղաքի գտնվող Ուիլբերի համալսարանից ստացա ճարտարապետության բակալավրի աստիճան:   Բակալարիատում սովորելու ընթացքում հնարավորություն ունեցա ուսումնասիրել մասնակցային ճարտարապետության հնարավորությունները և այն դերը, որ նման ճարտարապետությունը կարող է ունենալ ժամանակակից հասարակության համար:  Իմ ավարտաճառը վերաբերում էր այնպիսի տարածություններն, որոնք կարող են վերլուծվել մարդկանց վարքի քարտեզագրմամբ և հետևաբար ընձեռում են քաղաքային միջավայրը վերակազմակերպելու ճշգրիտ ճարտարապետական մեթոդաբանություն:  Իմ աշխատանքն ուշադրության արժանացավ որպես տեսական բնույթ ունեցող և նվիրումով կատարված գործ:   

Իմ բակալավրիական կրթության շնորհիվ քաղաքային միջավայրի և ճարտարապետության հետ նրա կապի նկատմամբ իմ հետաքրքրությունն էլ ավելի խորացավ: Ներկայումս սովորում եմ Հարվարդ համալսարանի դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայում:  Կարծում եմ, որ քաղաքաշինական կրթությունը կարևոր է քաղաքն ավելի ճշգրիտ և քննադատական աչքով տեսնելու համար:   

Ներկայումս աշխատում եմ բազմա-դիսցիպլինար դիզայնի եղանակ մշակելու վրա:  Այս եղանակը հնարավորություն կտա իմ տեսական գաղափարախոսությունը ներկայացնել պատրաստված գործերում:  Կարծում եմ, որ երբ ուսումնասիրվում են այս կամ այն տարածքը զբաղեցնող մարդիկ, տարածքներն ավելի կարևոր են դառնում քան թե իրական տարածությունը: 

Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ընտանիքիս և ընկերներիս հետ:  Սիրում եմ մարզվել, ընթերցել, հաճախել համերգներ, թանգարաններ և նոր քաղաքներ բացահայտել: 


Այստեղ սովորում են
Հայկ Փիլոյան

Բիզնեսի կառավարում

Վահագն Փափազյան

Համակարգչային գիտություն

Վարդան Շատարևյան

Իրավագիտություն

Back to top