ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա

Մագիստրատուրա

Գալուստ Խանվելյան

Ես ծնվել եմ 1977 թվականին Երևանում: 1983-ին մեր ընտանիքը տեղափոխվել է ներկայիս Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաք, որտեղ որ բնակվում ենք առ այսօր: 1984 թվականին ընդունվել և 1994-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ Բյուրեղավանի թիվ 2 ռուսական միջնակարգ դպրոցը: 1995-97 թվականներին ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակի թիվ 38401 Հադրութի զորամասում որպես 3-րդ գումարտակի շտաբի պետի օգնական:

2001 թվականին բակալավրի աստիճանով ստացել եմ Լրագրողի որակավորում և մեկ տարի աշխատանքային պրակտիկա եմ անցկացրել Նոյան Տապան լրատվական-վերլուծական կենտրոնում: Հաջորդ 6 տարիների ընթացքում աշխատել եմ տարբեր ոլորտներում` բիզնես, օտար լեզուների ուսուցման կենտրոն և այլն: Գիտակցելով գիտելիքի բարձրագույն արժեքն ու կարևորությունը մեր օրերում, որոշեցի փոխել մասնագիտությունս և ավելի բարձր գիտական որակավորում ձեռք բերել: 2007 թվականին ընդունվեցի Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Քաղաքագիտության և Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտեցի 2010-ին` ստանալով Քաղաքագիտության Մագիստրոսի որակավորում:

Իմ անձնական ներդրումն եմ ունեցել Հայաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման և զարգացման գործընթացում` մասնակցելով բազմաթիվ միջազգային գիտաժողովների և թրեյնինգների թե՛ Հայաստանում և թե՛ երկրից դուրս: Իմ համախոհների հետ միասին նոր և ամուր կապեր եմ հաստատել ոչ միայն մեր հարևան երկրների այլ նաև մի շարք Եվրոպական երկրների հասարակական կազմակերպությունների հետ` միասին իրականացնելով բազմաբնույթ միջոցառումներ ուղղված Հարավ-Կովկասյան տարածաշրջանում հասարակական կյանքի խաղաղ և կայուն զարգացմանը:

Շատ եմ կարևորում գիտելիքի և մասնագիտական հմտությունների դերը կյանքում, որոնք մեր ժամանակակից քաղաքակրթության առաջ մղող հզոր ուժերն են և անկասկած կարող են որպես կարևորագույն գործիք ծառայել Հայաստանի և Հայկական աշխարհի արագ և կայուն զարգացման գործընթացում: Իմ կյանքի նշանաբանն է «Քրտնաջան աշխատանքը, անկոտրուն կամքը և ռիսկը հաջողության հիմնական բաղադրամասերն են»: Սիրում եմ պարել, մասնակցել արշավանքների, հաճելի ժամանակ անցկացնել բնության գրկում և կարդալ հոգեբանական ու փիլիսոփայական գրքեր: Ամուսնացած եմ, ունեմ 1 որդի և 1 դուստր:


Այստեղ սովորում են
Աննա Մարտիրոսյան

Տնտեսագիտություն

Արմեն Մալխասյան

Իրավագիտություն

Անի Բաբումյան Ղալեհ Մամականի

Ծրագրերի և ձեռնարկությունների կառավարում

Back to top