ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Միջազգային հանրային քաղաքականություն

Մագիստրատուրա

Էմմա Սարգսյան

Ծնվել եմ 1987թ. Երևանում:

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո` 2003 թ., ընդունվել և 2007 թ. հաջողությամբ ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը:

Որոշեցի ուսումս շարունակել և երկարատև ուսումնասիրություններից հետո դիմեցի Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL), Միջազգային հանրային քաղաքականության մագիստրատուրա: Իմ խորին համոզմամբ` ես գտել եմ այն դասընթացը, որ փնտրում էի, և որը համապատասխանում է իմ մասնագիտական և անձնական զարգացման պատկերացմանը:

Ուսանողական տարիներից սկսած` աշխատել եմ նախ` Եվրամիության ծրագրում, այնուհետև աշխարհի ամենամեծ` հանրային կապերի ոլորտում մասնագիտացած գործակալությունում և այժմ Հայաստանում գործող ամենամեծ միջազգային բարեգործական ընկերություններից մեկում: Որքան շատ եմ աշխատում, այնքան շատ եմ գիտակցում ինձ շրջապատող հնարավորությունները և հասկանում, որ ավելի շատ հմտություններ և իմացություն է անհրաժեշտ` այդ հնարավորություններն օգտագործելու համար:

Ես մշտապես ձգտում եմ մասնագիտական և անձնական հմտությունների աճի և զարգացման: Ես դա պահանջում եմ ինձնից և գնահատում մարդկանց մեջ:

Ես սիրում եմ հանրային քաղաքականության ոլորտը և համարում եմ, որ կարող եմ հաջողությունների հասնել այս ոլորտում: Հայաստանը կարիք ունի ուժեղ կառավարչական համակարգի: Կառավարության հանրային կառավարման համակարգը, որտեղ կուզենայի աշխատել ուսումս ավարտելուց հետո, որակյալ մասնագետների կարիք ունի, ովքեր կօժանդակեն մեր երկրում բարեփոխումների իրականացմանը: Թարմ մտածելակերպով և նորարարական գաղափարներով մարդիկ օգտակար կլինեն` խթանելու Հայաստանի երիտասարդ և զարգացող ժողովրդավարական արժեքները և նպաստելու մեր երկրի տնտեսական զարգացմանը և կայուն աճին: Երիտասարդ և էնտուզիազմով լի սերունդը կարող է շատ բան անել` խթանելու և առաջ տանելու մեր երկիրը:

Այժմ ինձ համար կարևոր է ստանալ բարձրակարգ կրթություն այն մասնագիտությամբ, որ ես ընտրել եմ, ստանալ մասնագիտական գիտելիքներ և ունակություններ, որոնք կօգնեն ինձ մասնագիտորեն զարգանալ, ինչպես նաև ուղղակի հաճույք ստանալ ավելին սովորելու փաստից:

Իմ ընտանիքը ևս մեծապես քաջալերում և աջակցում է ինձ, ինչն ինձ համար լրացուցիչ խթան է առաջ գնալու համար: Եվ ես ամեն ինչ կանեմ` իմ երկիրը ապրելու և այցելելու հիանալի վայր դարձնելու համար:


Այստեղ սովորում են
Նարե Մուրադյան

Ֆինանսական ռիսկերի կառավարում

Վիգեն Շիրվանյան

Մարդու իրավունքներ

Back to top