ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Նյարդաբանություն և բժշկություն

Բակալավրիատ

Էլիզաբեթ Այանյան

2013-ին ավարտել եմ Բելմոնթի ավագ դպրոցը և 2014-ին ընդունվել Հարվարդի համալսարան: Ուսման տարիներին դրսևորել եմ գերազանց առաջադիմություն, արժանացել պատվոգրերի, եղել կրթական ու հասարակական տարբեր կառույցների ակտիվ անդամ:

Ես նաև ներգրավված եմ հայկական համայնքում: Ակտիվ մասնակցություն ունեմ Քեմբրիջի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու շուրջ ձևավորված համայնքի կյանքում: Այդ եկեղեցում եմ մկրտություն ստացել, հաճախել եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց, 2008-ին մասնակցել եմ եկեղեցու` դեպի Հայաստան կազմակերպած ուխտագնացությանը: Մի քանի տարի ծառայել եմ որպես Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության գանձապահ:

Հարվարդի համալսարանում սովորելուց առաջ մեկ տարի ընդմիջում վերցրի, որի ընթացքում աշխատեցի Բեթեզդայի հոգեկան առողջության ազգային ինստիտուտի աուտիզմի հետազոտության կենտրոնում, ինչպես նաև իսպաներենի իմացությունը խորացնող ծրագրի մասնակցեցի Պանամայում, Կոստա Ռիկայում և Պերուում:


Այստեղ սովորում են
Մուշեղ Մանուկյան

Իրավագիտություն

Հարություն Մանուկյան

Հանրային կառավարում

Back to top