ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Էլեոնորա Մկրտչյան

Ծնվել եմ 1991թ-ին, Երևանում: 1998թ-ից հաճախել եմ Պուշկինի անվան թիվ 8 դպրոց: 2008թ-ին հաջողությամբ ավարտեցի այն, ստանալով “Տարվա լավագույն աշակերտ” պարգևը: Ուսման տարիների ընթացքում պարբերաբար մասնակցել եմ օլիմպիադաների. երկու անգամ արժանանացել Անգլերենի՝ ՀՀ Հանրապետական Օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմի: Անգլերեն սովորում եմ 5 տարեկանից:

2008թ-ին՝ դպրոցն ավարտելուց հետո դիմեցի երկու համալսարան՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Ես հետքրքրված էի այս երկու մասնագիտություններով, քանի որ համարում էի, որ դրանք արդիական են նորանկախ Հայաստանի համար: Հաջողությամբ ընդունվելով երկու համալսարան՝ ընտրեցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Համալսարանն ինձ գիտելիքներ տվեց ոչ միայն Հայաստանի իրավունքի ոլորտում, այլև Եվրոպական և Ֆրանսիական իրավական համակարգերի վերաբերյալ: Մեր դասախոսները պրակտիկ իրավաբաններ էին, ինչպես նաև ֆրանսիացի մասնագետներ: Բացի այդ, ի շնորհիվ համալսարանի ես սովորեցի ևս մեկ եվրոպական լեզու՝ ֆրանսերենը: 2010թ-ին՝ երկու տարի ուսումից հետո, հանձնեցի TCF ֆրանսերեն լեզվի իմացության թեստ՝ ստանալով B2 մակարդակ:

Ուսման ողջ ընթացքում եղել եմ կուրսի լավագույն 5%-ում: Ամեն ամառ անցել եմ պրակտիկա: Առաջինը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում, երկրորդը՝ ՀՀ Կենտրոնական Բանկի Իրավաբանական վարչության Եվրոինտեգրման բաժնում:

Իմ վերջին պրակտիկան հովանավորել են Ֆրանսիական համալսարանը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Ամեն տարի 4-րդ կուրսի լավագույն ուսանողներին հնարավորություն է տրվում անցնել պրակտիկա Ֆրանսիայում: Ես այն անցա Փարիզում՝ “Էստրադ, Ազադ և Հարությունյան” փաստաբանական գրասենյակում: Այս գրասենյակը զբաղվում է բիզնես իրավունքով, վարում հեղինակավոր կազմակերպությունների գործերը ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

2011թ-ի մարտին ես ընդունվեցի աշխատանքի “Վիզավի Տուր” ընկերությունում իբրև տուր մենեջեր: Իմ պարտականությունների մեջ են մտնում պայմանագրերի պատրաստումը, վերջիններիս դրույթների վերաբերյալ բանակցությունները, իրավաբանական խորհրդատվությունը, ծրագրերի պատրաստումն ու ներկայացումը օտարերկրյա գործընկերներին:

2011թ-ի նոյեմբերին հանձնեցի TOEFL IBT անգլերենի իմացության թեսթը՝ ստանալով 118 միավոր 120 հնարավորից:

2012թ-ի հունիսին ավարտեցի Ֆրանսիական համալսարանը ստանալով ՀՀ Իրավագիտության Բակալավրիատի գերազանցության դիպլոմ և ֆրանսիական՝ Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի իրավաբանության Licence դիպլոմ (Assez Bien):

L

Այժմ դիմել եմ Քեմբրիջի համալսարան LLM դասընթացն անցնելու համար և վերջերս ստացել եմ պաշտոնական առաջարկ:


Այստեղ սովորում են
Հայկ Կուպելյանց

Իրավագիտություն

Վազգեն Աբգարյան

Ֆինանսներ

Back to top