ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Հանրային քաղաքականություն

Մագիստրատուրա

Էլեն Հոխիկյան

Ծնվել եմ 1979 թվականի Երևանում: Հաճախել եմ Ռուբեն Սևակի անվան համար 151 դպրոց, այնուհետև ավարտել եմ նախ` Երևանի պետական հումանիտար քոլեջը, այնուհետև` Երևանի պետական կոնսերվատորիան` կարմիր դիպլոմով:

Ավարտելուց հետո մեկ տարի աշխատել եմ “Կենտրոն” հեռուսատաընկերությունում` որպես առավոտյան հաղորդման վարող, այնուհետև 7 տարի աշխատել եմ պետական համակարգի տարբեր կառույցերում (Ազգային ժողով, Աշխատանքի պետական տեսչություն, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն):

Մոտ մեկ տարի առաջ ուսումս շարունակելու որոշում կայացրեցի` աշխատանքային ոլորտում գիտելիքներս էլ ավելի խորացնելու նպատակով: Համապատասխան ծրագրի փնտրտուքի արդյունքում կանգ առա Լոնդոնի համալսարանական քոլեջի առաջարկած մեկամյա Հանրային քաղաքականության մագիստրասական ծրագրի վրա: Լոնդոնի համալսարանական քոլեջի կողմից ուսանելու առաջարկ ստանալուց հետո` 2011 թ., արժանացա “Լույս” հիմնադրամի կրթաթոշակին:

Հայ երիտասարդներին արևմտյան բարձրակարգ ուսումնական հաստատություններում սովորելու հնարավորություն ընձեռելն աննախադեպ ներդրում է մեր երկրի ապագայի կառուցման պատասխանատու գործում, և “Լույս” հիմնադրամը այս ոլորտի բացառիկ ներդրողներից մեկն է:

Այստեղ սովորում են
Անի Բաբումյան Ղալեհ Մամականի

Ծրագրերի և ձեռնարկությունների կառավարում

Միքայել Միրզոյան

Հաշվողական վիճակագրություն և մեքենայագիտություն

Back to top