ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Քիմիա

Բակալավրիատ

Էդուարդ Անսուր

Երեք տարեկանից հաճախել եմ Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից, այնուհետև Սուրբ Վարդան Մայր Տաճարին կից շաբաթօրյա և կիրակնօրյա հայկական դպրոցները, ուր ուսանել և խորը սիրով եմ լցվել հայոց լեզվի, պատմության և մշակույթի հանդեպ:

Միջնակարգ կրթությունս ստացել եմ «ՆԵՍՏ+մ»-ում (NEST+m), որը մասնագիտացված միջնակարգ դպրոց է տաղանդավոր ու շնորհալի աշակերտների համար: «ՆԵՍՏ+մ» դպրոցը հնարավորություն է ընձեռնում արագացված մեթոդով ուսուցում ստանալ մաթեմատիկայի և այլ բնական գիտությունների, ինչպես նաև հումանիտար առարկաների ասպարեզում: Ուսման տարիներին իմ հետաքրքրությունն է՛լ ավելի խորացավ բնական գիտությունների հանդեպ, որը և առիթ տվեց ինձ պարզաբանելու, թե ինչպես են այդ գիտությունները ազդում աշխարհի և մարդկության զարգացման վրա: 8-րդ դասարանից ես սկսեցի զբաղվել սուսերամարտով և ամառային արձակուրդները անց էի կացնում թե՛ հատուկ սուսերամարտի, և թե՛ հայկական Սուրբ Նուբար և Սուրբ Վարդան ճամբարներում:

Միջնակարգ դպրոցը բարձր նիշերով ավարտելուց հետո ընդունվեցի Ստայվեսանթ ավագ դպրոց (Stuyvesant High School), որը համարվում է Նյու Յորք քաղաքի ինը լավագույն մասնագիտացված հանրակրթական դպրոցներից մեկը: Այդ դպրոց ընդունվելու համար կային 30 000 դիմորդմեր, որոնցից ընդունվեցին միայն 3%, որոնց թվում` նաև ես: Այս դպրոցը ինձ մեծ հնարավորություն ընձեռեց բարձր մակարդակով ուսանել բնական գիտությունները: Ինձ հատկապես շատ հետաքրքրեց ֆիզիկան և քիմիան, առավելապես մոլեկուլային ֆունկցիան, և թե ինչ ազդեցություն է ունենում այն բժշկական բնագավառում: Այսպիսով, ես իմ պրակտիկան անցկացրի Կոլումբիայի համալսարանի Թաուբ հետազոտական ինստիտուտում (Columbia University Taub Institute for Research on Alzheimer's Disease and the Aging Brain), որը ուսումնասիրություններ է կատարում Ալցհեմեր հիվանդության և ծերացող ուղեղի մասին: Այնուհետև սկսեցի ուսումնասիրել չինարենը, շարունակելով զբաղվել սուսերամարտով: Ի վերջո, ընտրվեցի սուսերամարտի թիմի կապիտան և դարձա Չինական ազգային կազմակերպության պատվո անդամ:

2016 թվականի սեպտեմբերից ես իմ բարձրագույն ուսումը կշարունակեմ Չիկագոյի համալսարանում: Իմ ծրագիրն է մասնագիտանալ քիմիայի և էկոնոմիկայի մեջ, ինչպես նաև մասնակցել պատմության և լեզուների դասընթացներին: Չիկագոյի hամալսարանը ունի հարյուրից ավելի լաբորատորիաներ և ուսումնական մասնաճյուղեր, ուր ես կշարունակեմ իմ հետազոտական ուսումնասիրությունները իմ ընտրած բնագավառում:


Այստեղ սովորում են
Ջոն Կուբաթյան

Հասարակական գիտություններ

Էմիլի Տերյան

Կենսաբանություն

Արին Աղազարյան

Բիզնեսի կառավարում

Back to top