ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Էդմոնդ Վարդումյան

Ծնվել եմ 1984 թվականին Վանաձոր քաղաքում` Հայաստանում: Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո 2001 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալասարանի տնտեսագիտության ֆակուլտետ: 2007 թվականին ավարտել եմ մագիստրատուրան` տնտեսության մաթեմատիկական մոդելավորման մասնագիտացմամբ: Գերազանց առաջադիմության համար ստացել եմ Գրիգոր Տաթևացու անվան կրթաթոշակ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժանացել եմ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի` լավագույն տնտեսական վերլուծության համար: Այնուհետև ընդունվել եմ ասպիրանտուրա և 2010 թվականին ստացել տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում:

2006 թվականից աշխատում եմ ՀՀ կենտրոնական բանկում` որպես ռիսկերի կառավարիչ, իսկ այժմ զբաղեցնում եմ ռիսկերի կառավարման բաժնի պետի պաշտոնը: Համատեղությամբ 2007 թվականից դասավանդում եմ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆուկուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնում:

Ինչ վերաբերում է անձնական նախասիրություններին, սիրում եմ ընթերցանություն և երաժշտություն: Բացի այդ, սիրում եմ շփվել և բացահայտել մարդկանց: Երբեք չեմ կորցնում նոր վայրեր այցելելու հնարավորությունը, ինչը բերում է նոր մշակույթի, նոր ավանդույթների, նոր սովորությունների բացահայտման:


Այստեղ սովորում են
Վահան Հովհաննիսյան

Հաշվողական հետազոտություն

Անահիտ Վարդանովնա

Բիզնեսի կառավարում

Back to top