ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Երեխաների զարգացում և կրթություն

Մագիստրատուրա

Դիանա Նազարյան

Ծնվել եմ Երևանում, սովորել 4 տարբեր միջնակարգ դպրոցներում, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի անվան 198 միջնակարգ դպրոցում և «Վարդանանց ասպետներ» կրթահամալիրում: 2002 թվականին ճանաչվել եմ ռուսաց լեզվի ԱՊՀ և Մերձբալթյան երկրների օլիմպիադայի հաղթող և հնարավորություն ստացել անվճար կրթություն ստանալու Մոսկվայի Ա.Ս. Պուշկինի անվան պետական ինստիտուտում, որն էլ գերազանցությամբ ավարտել եմ՝ ստանալով նախ բակալավրի, իսկ ապա նաև՝ մագիստրոսի կոչում:

Անգլերեն սկսել եմ դասավանդել դեռևս բակալավրիատի վերջին կուրսում: Աշխատել եմ «Music Lingua» և «Higher School of Linguistics» կրթական կենտրոններում, որտեղ էլ սկսել եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել վաղ տարիքի երեխաների դասավանդմանը: 2008-2009 թթ. անցել եմ վերապատրաստում և ստացել Քեմբրիջի համալսարանի կողմից շնորհվող IELTS (In-service Certificate in English Language Teaching) վկայականը:

Նույն 2009 թվականին ընտանիքիքս հետ վերադարձել եմ Հայաստան: 2011-2012 թվականներին սովորել եմ Երիտասարդ առաջնորդների դպրոցում: 2010-2014 թվականներն աշխատել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, ապա անցել զուգահեռ աշխատանքի «Գլոբալ Բրիջ» կրթական կենտրում, որտեղ աշխատում եմ մինչ այժմ: Սույն թվականի ապրիլի 1-ից հանդիսանալու եմ նաև նորաբաց «Baby Park» երեխաների զարգացման կենտրոնի ուսումնական ծրագրերի պատասխանատու և ուսուցիչ:

Սովորում եմ հայկական ազգագրական պարեր: Սիրում եմ կարդալ, պարել, ճանապարհորդել, երազել և քնել: Փորձում եմ կատարելագործել մասնագիտական գիտելիքներս ու հմտություններս՝ անընդհատ մասնակցելով առցանց դասընթացների, ընթերցելով հոդվածներ և մասնագիտական գրականություն:


Այստեղ սովորում են
Հրագ Փափազյան

Մարդաբանություն

Լևոն Նիկոլյան

Ռուսագիտություն և արևելաեվրոպագիտություն

Գայանե Փանոսյան

Հասարակական միջամտություն

Back to top