ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Միջազգային համեմատական կրթություն

Մագիստրատուրա

Դիանա Մուրադովա

Կրթության ոլորտին առնչվող տարբեր ծրագրերով ճամփորդել եմ աշխարհի ավելի քան քսան երկրներում և եկել այն եզրակացության, որ որակյալ ու բազմակողմանի կրթությունն է առավել հզոր երկրի, առավել հզոր Հայաստանի ապագան։ Ուստի, կրթական խնդիրներով հետաքրքրված լինելով, որոշեցի ուսումնասիրել հենց կրթության ոլորտը, մասնավորապես՝ Սթենֆորդի համալսարանում ուսանել միջազգային համեմատական կրթության մագիստրոսական ծրագրով։

Մինչ ԱՄՆ մեկնելն աշխատել եմ Սիվիլիթաս հիմնադրամում՝ որպես սոցիալական թեմաների խմբագիր, ղեկավարել եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սիվիլիթասի համագործակցության ծրագիրը՝ ուղղված մեդիայի միջոցով հաշմանդամություն ունեցող երեխաների ներառմանը հասարակության մեջ։ Նաև ակտիվ մասնակցություն եմ ունեցել Սիվիլիթասի Ստամբուլի գրասենյակի աշխատանքներին։ Միաժամանակ աշխատել եմ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ցանցի ներկայացուցիչ։

Բակալավրի աստիճան ստացել եմ Երևանի պետական համալսարանում՝ սոցիոլոգիա մասնագիտությամբ։ Ուսանողական տարիներին Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրով (Global UGRAD) մեկ տարի սովորել եմ Մինեսոտայի համալսարանում։


Այստեղ սովորում են
Սուրեն Սամարչյան

Բիզնեսի կառավարում

Հայկ Տեփանյան

Համակարգչային գիտություն

Back to top