ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Էդուարդ Ս.Մասոնի ծրագիր

Մագիստրատուրա

Դիանա Գազիյան

Ես`Դիանա Վլադիմիրի Գազիյանս, ծնվել եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1977 թ. օգոստոսի 6-ին: 1994 թ. ընդունվել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի բաժինը, որն ավարտել եմ 1999 թ. անգլերեն լեզվի մասնագետի և հոգեբանի մասնագիտացումով:

1998 թ.`դեռևս ուսանելով համալսարանում, աշխատանքի եմ անցել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես փոխնախարարի օգնական, իսկ հետագայում նույն նախարարությունում շարունակել եմ աշխատել որպես Արտաքին կապերի և լրատվության բաժնի առաջատար մասնագետ: Այտնեղ ձեռք եմ բերել կարևոր փորձ, որն ինձ շատ է օգնել հետագա պրոֆեսիոնալ գործունեությանս ընթացքում: 2000 թ․ սկսել եմ աշխատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող և Ուրբան ինստիտուտի կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման ծրագրում»` որպես գրասենյակի կառավարիչ: 2002 թ. ստացել եմ Էդմունդ Մասկիի անվան հեղինակավոր կրթաթոշակը և մեկնել ուսումս շարունակելու Նյու Յորքի Համալսարան (NYU)՝ հասարակական կազմակերպությունների կառավարում մասնագիտացումով: Ծրագիրը հաջող ավարտելուն և մագիստրոսի կոչում (MS) ստանալուն պես ստացել եմ Ուրբան Ինստիտուտի վաշինգտոնյան գրասենյակում վճարովի պրակտիկա անցնելու առաջարկ, որտեղ և աշխատել եմ հետագա 9 ամիսների ընթացքում: Ուսանելու և աշխատելու նպատակով ԱՄՆ-ում անցկացրած ժամանակս, իսկապես, առանցքային դեր է ունեցել իմ կյանքում:

2004 թ. վերադառձել եմ Հայաստան և շարունակել աշխատել Ուրբան ինստիտուտի, իսկ հետագայում` Ռիսըրչ Թրայանգլ Ինստիտուտի (RTI) կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման ծրագրի» II-րդ և III-րդ փուլերում` որպես հանրային կապերի բաղադրիչի ղեկավար: Իմ հիմնական առաջադրանքն էր տեխնիկական աջակցություն մատուցել Հայաստանի քաղաքապետարաններին, որպեսզի վերջիններս կարողանան արդյունավետ հարաբերություններ հաստատել իրենց ընտրողների հետ: Հանդիսանում եմ այս թեմայով մի շարք հրապարակումների հեղինակ և համահեղինակ:

2008 թ. Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի (ՀԱԱՊ) կողմից ստացել եմ գործադիր տնօրենի պաշտոնն ստանձնելու առաջարկ: ՀԱԱՊ-ն բիզնես ասոցիացիա է, որի առաքելությունն է Հայաստանի գործարար միջավայրի բարելավումը: ՀԱԱՊ-ում անցկացրած ժամանակս եղել է և շարունակում է մնալ չափազանց հատուցող այն առումով, որ կազմակերպության գործունեությունն ուղղված է հանրային բարիք ստեղծելուն: Բացի այդ, Նյու Յորքի համալսարանի մագիստրոսի ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքներն ուղղակիորեն առնչվում են աշխատանքային պարտականություններիս, և ես դրանք հաջողությամբ կիրառում եմ առօրյա գործունեությանս ընթացքում: ՀԱԱՊ-ում շարունակում եմ աշխատել մինչ օրս:


Այստեղ սովորում են
Մարկ Փափազյան

Տնտեսագիտություն

Էլիզաբեթ Այանյան

Նյարդաբանություն և բժշկություն

Րաֆֆի Մարտիրոսյան

Ճարտարապետություն

Back to top