ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ժուռնալիստիկա

Մագիստրատուրա

Դիանա Ասատրյան

Ծնվել եմ 1992 թ. և մեծացել Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո որոշեցի կրթությունս շարունակել արտերկրում: Այս նպատակն իրագործելու համար կատարյալ վայր էր Բուլղարիայում ամերիկյան համալսարանը:

«Ազատ արվեստներ» կրթական համակարգն ինձ հնարավորություն ընձեռեց միանգամից երկու մասնագիտական կրթություն ստանալու` լրագրություն և հանրային կապեր, ինչպես նաև տնտեսագիտություն: Ես ոչ միայն գերազանցությամբ ավարտեցի բակալավրիատը, պարգևատրվեցի լրագրության ասպարեզում ունեցածս բացառիկ նվաճումների համար, այլև արտահամալսարանական ակտիվ գործունեություն ծավալեցի տարբեր կազմակերպությունների շրջանակներում: Ուսմանս երկրորդ տարում միացա ուսանողական թերթին` որպես լրագրող, իսկ որոշ ժամանակ անց նշանակվեցի թերթի գլխավոր խմբագիր:

Բուլղարիայում ամերիկյան համալսարանում ուսմանս ընթացքում ես կարևորել եմ միջազգային կրթությունը և կրթական փոխանակումները: Այդ պատճառով մասնակցել եմ մի շարք միջազգային գիտաժողովների և սեմինարների: Կարևորագույններից է եղել իմ մասնակցությունը «Եվրոպական երիտասարդության մեդիա օրեր» կազմակերպության գիտաժողովին, որը տեղի ունեցավ Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանում: Ներկայացրածս հոդվածը` «Եվրամիությունը շատ արժեքավոր երևույթ է», լույս տեսավ EYMD-ի «Orange» ամսագրում: Ինձ համար կարևոր փորձ էր նաև «Էրասմուս Մունդուս» ծրագրի կրթաթոշակին արժանանալը, ինչն ինձ հնարավորություն ընձեռեց մեկ կիսամյակ անցկացնելու Բուդապեշտի հանրային կապերի և բիզնեսի քոլեջում:

Որպես լրագրող` ես նաև հետաքրքված եմ տարածաշրջանային քաղաքականությամբ: 2013 թ. հրավիրվեցի «Partnership for Peace Consortium» (PfP) ուսումնական խմբի 7-րդ հանդիպմանը` որպես խոսնակ. Թբիլիսիում կայացած հանդիպման թեման էր Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությունը: Այնտեղ ներկայացրած զեկույցս` «Հայաստան-Ադրբեջան հակամարտության վրա միջազգային միջնորդության ազդեցությունը», հետագայում տպագրվեց Ավստրիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում: Մեկ տարի անց ես մասնակցեցի ուսումնական խմբի` Ստամբուլում կայացած հանդիպմանը, որտեղ ներկայացրի զեկույց` «Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծում վստահության ստեղծումը և զինաթափումը» թեմայով:

Համալսարանի` մասնագիտական պրակտիկայի համար ներկայացվող պահանջը կատարելու համար ես լրագրողական պրակտիկա անցա «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունում 2012 թ. ամռանը: Բացի այդ, ես երեք ամառ անցկացրի ԱՄՆ-ում «Work and Travel» ծրագրի շրջանակներում:

Ներկայացրածս միջազգային գործունեության շնորհիվ խրախուսանքի արժանացա միջազգային կրթության ոլորտում գիտական նվաճումների համար և ճանաչվեցի «Phi Beta Delta Honor Society»-ի անդամակցությանը:

Ես կարևորում եմ կրթության դերը հասարակության բարելավման գործընթացում և հավատում, որ մեկ անձը կարող է շատ կարևոր դեր խաղալ այս հարցում: Հուսով եմ, որ Կոլումբիայի համալսարանի լրագրության դպրոցում ստացած կրթությունն ինձ հնարավորություն կընձեռի ստանձնելու հենց այդ դերը:


Այստեղ սովորում են
Թամար Մարտիրոսյան

Անգլերեն և համեմատական գրականություն

Հեղինե Գրիգորյան

Ճարտարապետություն և քաղաքաշինություն

Back to top