ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ոչ գծային ֆիզիկա

Ասպիրանտուրա

Դիանա Անտոնոսյան

Ես ծնվել եմ Երեվանում 1985 թ., այցելել եմ դպրոց ինչպես բոլոր երեխաները, բարձր դասարաններում ես որոշեցի դառնալ ֆիզիկոս: Այդպիսով ես ընդունվեցի Երևանի պետական համալսարան` ֆիզիկայի ֆակուլտետ:

2006թ.-ին ես ստացա իմ բակալավրի կոչումը կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա մասնագիտացումով գերազանցության դիպլոմով:

2008թ.-ին ստացա մագիստրոսի կոչումը, տեսական ֆիզիկայի բնագավառում, կրկին գերազանցության դիպլոմով:

Նույն թվականին ընդունվեցի ասպիտանտուրա ԵՊՀ-ում: Ես ձգտում էի հաջողության և շատ ակտիվ աշխատում, այդպիսով տպագրել եմ գիտական հոդվածներ միջազգային գրախոսվող ամսագրերում (տես ստորև), ստացել եմ երկու դրամաշնորհ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր» 2009 և 2010 թթ.: Ավելին 2010թ.-ին ես ստացա ՀՀ Նախագահական մրցանակ ՏՏ տեխնոլոգիաների բնագավառում «Լավագույն ուսանողուհի» անվանակարգում:

Քանի որ ես ունեի բավականին հաջող արդյունքներ ֆիզիկայի բնագավառում, ես մասնակցել եմ բազմաթիվ միջազգային գիտաժողովներին, այդ գիտաժողովներից մեկի ընթացքում ես հանդիպեցի Ոչ-գծային ֆիզիկայում լավագույն գիտական խմբերից մեկի անդամների հետ, որոնք աշխատում են Ավստրալիայի ազգային համալսարանում (ԱԱՀ): Կոնֆերանսից հետո ես ստացա առաջարկ միանալ Ոչ-գծային Ֆիզիկայի Կենտրոնին, ԱԱՀ և շարունակել իմ ասպիրանտական հետազոտությունները այդ խմբում:

Ես արդեն Կանբերրայում էի, երբ հայտնի դարձավ որ մեր ԵՊՀ-ի գիտական խումբը ստացել է «Նախագահական Մրցանակ 2011»-ի ֆիզիկայի բնագավառում ինչը մեծ պատիվ էր ինձ համար (ԵՊՀ մեր գիտական խումբը դիմել էր այդ մրցանակին 2011թ.-ի վերջին):

Այժմ ես կատարում եմ հետազոտություններ քվանտային ինֆորմատիկայի տեխնոլոգիաների բնագավառում ՈգՖԿ, ԱԱՀ: Գիտական խումբը շատ ուժեղ է և պահանջկոտ, ինչը մղում է ակտիվ աշխատանքի, իսկ թեմաների ասպեկտրը շատ լայն է և հետաքրքիր:


Այստեղ սովորում են
Արմեն Թանգամյան

Համակարգչային գիտություն

Աննա Բարսեղյան

Թարգմանչություն

Back to top