ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Համակարգի նախագծում և կառավարում

Մագիստրատուրա

Դավիթ Թադեւոսյան

Ես ծնվել և մեծացել եմ Երևանում: Լինելով համար 172 միջնակարգ դպրոցի հպարտ սան, դպրոցական տարիներին երկու տարի անց եմ կացրել երկու տարբեր երկրներում՝ հաճախել եմ միջին դպրոց Ռուսաստանի Վորգոգրադ քաղաքում և ավագ դպրոց ԱՄՆ-ի Այդահո նահանգում: Իմ դպրոցական տարիներին ի հայտ եկավ իմ սերը լողի և երաժշտության նկատմամբ / ավարտել եմ Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը/: Նույնիսկ այսօր ես մեծ հաճույք եմ ստանում դաշնամուր նվագելիս, ինչպես նաև ցանկացած ջրային սպորտով զբաղվելիս:

Ես միշտ ցանկացել եմ միջդիսցիպլինար կրթություն ստանալ, այդ իսկ պատճառով իմ բակալավրի ու առաջին մագիստրոսական կոչումը ստացել եմ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում՝ Պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտությամբ:

Ավարտելուց հետո ևս մոտ մեկ տարի աշխատել եմ Երևանում ինտերնետ տեխնոլոգիաներով զբաղվող մի սկսնակ կազմակերպությունում: Սա բավական հետաքրքիր փորձ էր, սակայն մեկ տարի անց ես որոշեցի շարունակել իմ ուսումը և այս անգամ կենտրոնացա ոչ թե պաշտոնական, ֆորմալ դիպլոմի, այլ նոր երկրի, նոր մշակույթի բացահայտման և նոր լեզվի ուսման վրա: 2007թ.-ի գարնանը ես մեկնեցի Պեկին՝ հաճախելու չինարեն լեզվի ուսուցանման մեկամյա դասընթացներին:

2008թ.-ից իմ Հայաստան վերադարձից ի վեր աշխատում էի որպես բիզնես խորհրդատու Գրանթ Թորնթոն Հայաստան Ընկերությունում:

Իմ ամենասիրելի թևավոր խոսքերից են Էրիկ Հոֆերի հետևյալ բառերը. “սովորողները ժառանգում են երկիրը, մինչդեռ սովորածները պատրաստված են լինում մի աշխարհի, որն արդեն գոյություն չունի”: Էլ ավելին անելու և սովորելու ձգտումն ինձ դրդեցին ևս մեկ քայլ կատարել անձնական և մասնագիտական աճիս ուղղությամբ, և 2010թ-ի աշնանը ես ընդունվեցի MIT համալսարանի SDM ծրագիրը:

Այս պահին ես ուսանում եմ վերոհիշյալ ծրագրի առաջին կուրսում, որն առաջարկվում է MIT համալսարանի Ճարտարագիտական և Sloan մենեջմենթի դպրոցի հետ համատեղ:

Վստահ եմ, որ այն հմտություններն ու մտածողության մոդելներն, որոնք ուսանում եմ, կծառայեն ոչ միայն ինձ, այլ նաև իմ համայնքին և Հայաստանում գտնվող մասնագիտական շրջապատին, քանի որ հմտություններս և գիտելիքներս Հայաստանի շահերին ծառայեցնելը դիտում եմ ոչ թե որպես պարտավորություն, այլ դրանք իմ անկեղծ ցանկություններն են:


Այստեղ սովորում են
Արմեն Մկրտչյան

Օդագնացություն և աստղագնացություն

Մարինե Փոթիկյան

Անշարժ գույքի հետ կապված ռազմավարության զարգացում

Սարինե Շահմիրյան

Կենսաբանություն

Back to top