ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Գիտություն

Բակալավրիատ

Դարոն Բեդյան

Ծնվել եմ 1996 թվականին ԱՄՆ-ում, Չիկագո քաղաքի արվարձաններից մեկում։ Այնտեղ հաճախել եմ տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ։ 2010 թվականին ավարտել եմ Դանիել Վարուժանի անվան հայկական շաբաթօրյա վարժարանը։ 2014-ին գերազանց գնահատականներով ավարտել եմ ավագ դպրոցս և ընդունվել Չիկագոյի համալսարան։ Այնտեղ ուսանում եմ մաթեմատիկա։

Դպրոցից բացի, ես նաև զբաղվել եմ սպորտով ու երաժշտությամբ։ Ֆուտբոլ շատ եմ սիրում. և՛ դիտելը, և՛ խաղալը։ Թավջութակ եմ նվագել ինը տարեկանից ի վեր, իսկ կիթառ ու թառ նվագել սովորել եմ ինքս ինձ։ Զանազան նվագախմբերի մեջ եմ նվագել, իսկ ներկայումս Չիկագոյի համալսարանի Միջին արևելքի երաժշտական համույթի անդամ եմ։

Սակայն, դպրոցի, սպորտի և երաժշտության հետ զուգահեռ կյանքիս մեծ մասը հայկական գործունեություններով եմ զբաղվել։ Տասը տարեկանից եղել եմ Հայ երիտասարդական դաշնակցության (ՀԵԴ) անդամ: Այժմ ես Չիկագոյի մասնաճյուղի նախագահն եմ, եղել եմ նաև գանձապահ և քարտուղար։ 2015-ին մասնակցել եմ ՀԵԴ-ի ինթերնային ծրագրին Հայաստանում՝ աշխատելով Թումո Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Հետո գնացել եմ Ախալցխա, Ջավախք, որպես ճամբարի խմբապետ։

ՀԵԴ-ից բացի, ծառայել եմ մեր եկեղեցում իբրև դպիր, ինչպես նաև եղել եմ Համազգային ընկերության հայկական պարախմբի անդամ։ Հայկական շաբաթօրյա վարժարանն ավարտելուց հետո, այնտեղ աշխատել եմ որպես ուսուցչի օգնական։ Ներկայումս, Չիկագոյի համալսարանի Հայկական շրջանակի և Հայ ուսանողական միության անդամ եմ և վերջինիս գանձապահն եմ։ Թեև մանկուց արևմտահայերեն եմ ազատ խոսում, այժմ համալսարանում սովորում եմ արևելահայերեն։


Այստեղ սովորում են
Արամ Ղուկասյան

Արևելագիտություն

Նշան Քեսեքեր

Միջին Արևելքի ուսումնասիրություն

Back to top