ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Արվեստի պատմություն

Բակալավրիատ

Քրիստին Կազանչյան

Ծնողներս ծնվել և մեծացել են Հայաստանւմ: Նրանք ավարտել են Երևանի պետական բժշկական համալսարանը և մի քանի տարի անց տեղափոխվել ԱՄՆ: Այստեղ նրանք շարունակել են իրենց բժշկական կրթությունը Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, որտեղ և 1996 թվականին ծնվել եմ ես: Մեկ տարի անց մեր ընտանիքը տեղափոխվել է Գլենդել` Կալիֆոռնիա, որտեղ մենք ներկայումս ապրում ենք:

Վեց տարի հաճախել եմ «Նարեկ» հայկական շաբաթօրյա դպրոցը, որտեղ ծանոթացել եմ իմ ժողովրդի հարուստ գրական պատմությանը: Թումանյանի արվեստը և հայրենիքի մասին տատիկիս պատմածներն արմատներիս հանդեպ հետաքրքրություն արթնացրին: Երեք անգամ այցելել եմ Հայաստան և ամեն այցից իմ կապը հայրենիքիս հետ ավելի է ամրացել:

Հինգ տարեկանից նվագել եմ դաշնամուր. 2011 թ. առաջին տեղ եմ գրավել Բախի ստեղծագործությունների շրջանային մրցույթում: Միշտ սիրել եմ հայկական երաժշտություն և ընդգրկել հայ կոմպոզիտորների ստեղտագործություններն իմ նվագացանկում:

Հաճախել եմ Ֆլինթրիջի միջնակարգ դպրոց, որտեղ արժանացել եմ կրթական մի շարք մրցանակների: Ավարտել եմ դպրոցը գերազանց առաջադիմությամբ:

Դերևս դպրոցում սկսեցի պարել և զբաղվել պարերի բեմադրությամբ: Դպրոցի պարի թիմի ավագն էի, հիփ-հոփ ակումբի ղեկավարը և պարային միջոցառումների կազմակերպիչը: Եղել եմ նաև Փասադենայի պարային ընկերության դեսպանը և ներկայացրի իմ գործերը տարբեր բարեգործական միջոցառումների:

Արվեստի պատմության հանդեպ իմ սերը ծնվեց Պոմոնայի քոլեջի արվեստի թանգարանում պրակտիկայի ընթացքում. ես մասնակցում էի նկարիչների հետ հարցազրույցներին, օգնում էի ցուցահանդեսների կազմակերպել և քննարկում արվեստի տարբեր տեսություններ:

Այժմ ես Սթենֆորդի համալսարանի ուսանող եմ և մասնագիտանալու եմ արվեստի պատմության գծով: Ուսման ընթացքում նպատակ ունեմ ընդլայնել գիտելիքներս հայկական արվեստի պատմության ոլորտում և ներկայացնել այն տարբեր միջավայրերում:


Այստեղ սովորում են
Դիանա Մուրադովա

Միջազգային համեմատական կրթություն

Back to top