ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Կիրառական արվեստ

Մագիստրատուրա

Աիդա Կիրակոսյան

Ծնվել եմ 1986 թվին Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Թեև Հայաստանից հեռու, բայց ծնողներիս շնորհիվ հայկական մշակույթը, գրականությունը, երաժշտությունը և պարը ներկա էին իմ առօրյա կյանքում: Փոքր հասակից անչափ հետաքրքրված էի արվեստով: Մանկության տարիներին ննջարանիս պատերն ամբողջովին նկարազարդել էի: Ծնողներս, նկատելով իմ ձգտումը դեպի նկարչություն և գրականություն, ինձ քաջալերում էին կարդալ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները և ուսումնասիրել Հովհաննես Այվազովսկու կտավները: Նրանք ինձ նաև ուղարկեցին հայկական պարի դասերի և օգնեցին կազմակերպել նկարներիս առաջին ցուցահանդեսը:

Մանկությունս անցավ Իրանում, որտեղ հաճախեցի հայկական դպրոց և ձեռք բերեցի թե՛ Պարսկական և թե՛ Հայկական դիպլոմ: 2004 թվին ընդունվեցի Իրանի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը` համակարգչային գիտության և ճարտարագիտության բաժին: Միևնույն ժամանակ շարունակում էի նկարել: Ի վերջո, 2007 թվականին Թեհրանից տեղափոխվեցի Լոս Անջելես, որպեսզի շարունակեմ ուսումս Կալիֆորնիայի պետական համալսարանում (Նորթրիջ): Այդ տարիներին մասնակցեցի զանազան ցուցահանդեսների և ստացա պատվավոր նշան: 2011 թվականին արժանացա նկարչության Hans Burkhardt կրթաթոշակին: Համալսարանն ավարտելուց հետո ժամանակս նվիրել եմ երեխաներին և նրանց կրթությանը: Աշխատում եմ դպրոցում և ծանոթանում երեխաների հոգեբանությանը: Նրանց կրթելը և օգնելն իմ ամենաարժեքավոր աշխատանքն է եղել:

Շատ տարիներ են անցել այն օրերից, երբ ննջարանիս պատերին էի նկարում, բայց արվեստը շարունակում է ուղղություն տալ իմ կյանքին: Համալսարանը ավարտելուց հետո նույնպես մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների և աշխատել` որպես անկախ նկարիչ ու լուսանկարիչ: Ուսումս շարունակելու համար ընդունվել եմ Օքսֆորդի համալսարանի Ռասկին արվեստի դպրոցի մագիստրատուրա, որ մեկնարկելու է 2017 թվականի աշնանը:


Այստեղ սովորում են
Վարդուհի Եղիազարյան

Համակարգչային գիտություն

Լևոն Աղազարյան

Մաթեմատիկական և հաշվողական ֆինանսներ

Մերի Նասիլյան

Ուսումնառություն և տեխնոլոգիա

Back to top