ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Տիբեթյան և Հիմալայան Գիտություններ

Մագիստրատուրա

Աստղիկ Պետրոսյան

Ես Աստղիկ Պետրոսյանն եմ: Ծնվել եմ 1994 թ. հունվարի 1-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: 2000 թ. հաճախել եմ Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2008 թ. արժանացել եմ պատվոգրի Կրթության և Գիտության նախարարության կողմից անգլերենի հանրապետական օպլիմպիադայում երրորդ տեղը զբաղեցնելու համար:

2009 թ. դարձել եմ Ֆլեքս փոխանակման ծրագրի շրջանավարտ և հնարավորություն եմ ստացել մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքում և հաճախել Լեյքլենդի ավագ դպրոց: Այդ տարվա ընթացքում ստացել եմ պատվոգիր ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի կողմից՝ հասարակական աշխատանքներ իրականացնելու համար:

2010 թ. ավարտել եմ Լեյքլենդի ավագ դպրոցը բարձր առաջադիմության վկայականով: Նույն թվականին վերադարձել եմ ՀՀ և ընդունվել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժին:

2012 թ. սեպտեմբերին մասնակցել եմ Բրիտանական խորհուրդների կողմից կազմակերպված Public speaking մրցույթին և զբաղեցրել երկրորդ տեղը: Ուսումնառության ընթացքում աշխատել եմ IPSC ընկերությունում որպես հարցազրուցավար:

2014 թ. անցել եմ պրակտրիկա ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Նույն թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանը և ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան, MA TEFL բաժին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չեմ շարունակել ուսումս:

2015 թ. աշխատաքի եմ անցել Արմենիա միջազգային օդանավակայանում որպես հաշվառող և ստացել եմ SSCI Advanced Check In վկայական:

2015 թ. հոկտեմբերին մասնակցել եմ Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի կողմից կազմակերպված Դիլիջանի միջազգային ֆորումին: 2016 թ. մարտին ստացել եմ Օքսֆորդի համալսարանում ուսումս շարունակելու առաջարկ:


Այստեղ սովորում են
Լևոն Աղազարյան

Մաթեմատիկական և հաշվողական ֆինանսներ

Կարինե Վան

Երաժշտագիտություն

Սոնա Բալասանյան

Հետազոտական դիզայն և մեթոդաբանություն

Back to top