ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ինքնություն, մշակույթ և ուժ

Մագիստրատուրա

Աշոտ Մարգարյան

Ես Աշոտ Մարգարյանն եմ: Ծնվել եմ Երևանում 1989 թվականին:

2006թ ավարտել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ: Մասնագիտական հետաքրքրություններս և տեսլականս սկսել են ձևավորվել դպրոցն ավարտելուց ի վեր:

2006թ-ին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) քաղաքագիտության բաժին: 2006-2007 թվականներին “Երիտասարդ քաղաքագետների միություն (ԵՔՄ)” ուսանողական նախաձեռնության ղեկավարն եմ եղել: Այն միտված էր խթանելու երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում և քաղաքացիական պատասխանատվության բարձրացումը: Համալսարանական տարիներին կոորդինացրել եմ ուսանողական խմբեր, մասնակցել ՄԱԿ-ի մոդել և այլ կոնֆերանսների, որ միտված են տարածելու միջազգային հանրության տրամաբանությունն ու ոգին հայ երիտասարդության շրջանում:

2007թ նոյեմբերին ծառայության եմ անցել ՀՀ ԶՈԻ:

2009թ նոյեմբերին զորացրվել եմ ավագ սերժանտի կոչումով, արժանացել եմ մի շարք պատվոգրերի: Սույն թվականից շարունակել եմ ուսումս ԵՊՀ-ում: Հանդիսանում եմ ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը, կարմիր դիպլոմի թեկնածու: Ուսումս մագիստրատուրայում շարունակելու հրավեր եմ ստացել Լոնդոնի համալսարականական քոլեջից, որն ընդգրկված է աշխարհի տաս լավագույն համալսարանների ցուցակում: Մասնագիտական հետաքրքրություններս ներառում են ազգային ինքնության դրսևորումներն ու դերը քաղաքական համակարգում, ինչպես նաև իշխանությանը, քաղաքական իմիջին և քաղաքական տեխնոլոգիաներին առնչվող հիմնահարցերը:

Գտնում եմ, որ կյանքում առաջնային մարտահրավերն է սեփական կամքը կոփելն ու ամրացնելը: Միայն այդ դեպքում է հնարավոր դրական ու կառուցողական փոփոխության ազդակ և առաջնորդ լինել:


Այստեղ սովորում են
Կարեն Ենգիբարյան

Իրավագիտություն

Միքայել Միրզոյան

Հաշվողական վիճակագրություն և մեքենայագիտություն

Սերինե Թամամյան

Ռիսկերի կառավարում և ֆինանսական ինժեներիա

Back to top