ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ծրագրային համակարգերի նախագծում

Մագիստրատուրա

Արուս Կոզմանյան

Ծնվել եմ 1985 թ. Երևանում: Սովորել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանում և ավարտել այն 2002 թ.: Հենց այստեղ էլ ինձ համար բացահայտել եմ ծրագրավորումը և որոշել շարունակել ուսումս նույն համալսարանի Հաշվողական համակարգերի և ինֆորմատիկայի դեպարտամենտում: Ստանալով բակալավրի կոչում՝ ընդունվել եմ նույն դեպարտամենտի մագիստրոսական բաժին և ավարտել այն 2008 թ.:

Արդեն բակալավրիատի վերջին կուրսից աշխատել եմ ՔԱԴ ՍՊԸ-ում` որպես ծրագրավորող: Այստեղ ավելի փորձառու դառնալով ծրագրավորման բնագավառում` հասկացել եմ, որ ցանկանում եմ զարգացնել իմ հմտությունները որպես ծրագրային ճարտարագետ: Ուստի որոշեցի շարունակել ուսումս արտերկրում: 2011 թվականին ընդունվել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջ (University College London)` ուսանելու Ծրագրային ապահովման ճարտարագիտություն:

Մասնագիտական հետաքրքրություններից բացի, առօրյայիս մի մեծ հատված կապված է ազգագրական պարերի հետ: Սիրում եմ գնալ արշավների, զբաղվում եմ յոգայով, ինչպես նաև՝ սիրողական թատերական ակումբի անդամ եմ:

Ես վստահ եմ, որ սեփական ոլորտում մասնագետ լինելը այն հիմնական միջոցն է, որով յուրաքանչյուրը կարող է աջակցել Հայաստանի զարգացմանը՝ ներդնելով իր մասնագիտական գիտելիքները այդ գործում:

Այստեղ սովորում են
Միքայել Միրզոյան

Հաշվողական վիճակագրություն և մեքենայագիտություն

Լիպարիտ Դրմեյան

Իրավագիտություն

Արշակ Մնացականյան

Նանոտեխնոլոգիա և վերականգնողական բժշկություն

Back to top