ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆինանսական մաթեմատիկա

Մագիստրատուրա

Արտյոմ Քոսյան

Ծնվել եմ 1994 թվականին Երևանում: 6-րդ դասարանից ի վեր սովորել եմ Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում: Կրթության ոլորտում աչքի ընկնելու ուժեղագույն խթանն ինձ համար եղել են մեծ սերնդի հաջողությունները տարբեր գիտական օլիմպիադաներում: Ականատես լինելով նրանց նշանավոր ձեռքբերումներին՝ ինքս նվիրեցի ինձ գիտությանը՝ մտքում պինդ պահելով գիտական հեռանկարներս: Հիշում եմ, թե ինչպես էի կատարելագործվում օր օրի` շնորհիվ հմուտ ուսուցիչների, խելացի դասընկերների և անսպառ աշխատասիրության:

2012 թվականին ավարտեցի դպրոցը և ընդունվեցի Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը: 1 տարի անց ընդունվեցի նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի բաժինը` էկոնոմիկայի ուղղվածությամբ և 2017 թ.-ին ավարտեցի` բակալավրի երկու աստիճանով: Ուսումնասիրելով առկա կրթական ծրագրերը ՝ 2017-ին դիմեցի և ընդունվեցի Չիկագոյի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ` սովորելու ֆինանսական մաթեմատիկա:

Ուսմանս ընթացքում բազմիցս պարգևատրվել եմ ակադեմիական գերազանցության համար: Երկու անգամ արժանացել եմ «Լավագույնը կրթության ոլորտում» տիտղոսին Ազգային մրցանակաբաշխության ժամանակ, երկու անգամ ընտրվել եմ «Ֆիզմաթ դպրոցի լավագույն ուսանող» ու պարգևատրվել «Արժանապատիվ քաղաքացի» կրթաթոշակով: Դպրոցական եւ ուսանողական տարիներին բազում անգամներ մասնակցել եմ տեղի եւ միջազգային Օլիմպիադաների, որոնցից ուշագրավները հետևյալն են.

IMC (Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադա)
2016,2015 - բրոնզե մեդալ, 2014,2013 - արծաթե մեդալ
IMO (Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա)
2012 - բրոնզե մեդալ, 2011,2010 - գովասանագիր
IZhO (Միջազգային ժաուտիկովյան օլիմպիադա)
2012 - ոսկե մեդալ
Շարիգինի անվան միջազգային օլիմպիադա
2012 - առաջին մրցանակ, 2011 - երկրորդ մրցանակ, 2010 - երրորդ մրցանակ

Ուսումնական հետաքրքրություններից զատ նաև զբաղվում եմ սպորտով ու արվեստով: Խաղում եմ բասկետբոլ` այդ թվում մեր համալսարանական թիմում, և նկարում եմ` առօրյա լարվածությունը չեզոքացնելու համար:


Այստեղ սովորում են
Անաստասիա Ծատուրյան

Հասարակական գիտություններ

Արմեն Այվազյան

Գործադիր բիզնեսի կառավարում

Հեղինե Մուսայելյան

Սոցիալական ծառայություն

Back to top