ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Կառավարում, տեխնոլոգիաներ և ձեռներեցություն

Մագիստրատուրա

Արթուր Գասպարյան

Ծնվել եմ 1989թ. Երևանում: Սովորել եմ Ա. Նավասարդյանի անվան 196 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիների ընթացքում պարբերաբար մասնակցել եմ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից դպրոցական և քաղաքային օլիմպիադաների: Միաժամանակ զբաղվել եմ նաև ֆուտբոլով:

2006 թ. ընդունվել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ): Որպես մասնագիտացում ընտրել եմ մեքենաշինության դեպարտամենտի մեքենաշինության տեխնոլոգիան: Ուսումնառության ընթացքում աչքի եմ ընկել գերազանց առաջադիմությամբ:

2007-2008 և 2008-2009 ուսումնական տարիների ընթացքում մասնակցել և հաղթել եմ մեքենաշինության դեպարտամենտի կողմից անց կացվող Կարեն Դեմիրճյանի անվան “Լավագույն ուսանող” մրցույթին և որպես մրցանակ ստացել անվանական կրթաթոշակ:

2009-2010 ուսումնական տարվա ընթացքում հաճախել եմ Cisco Networking Academy-ի կողմից կազմակերպված դասընթացներին և ստացել գերազանցության հավաստագիր (CCNA Exploration Network Fundamentals):

2010-ին ավարտել եմ ՀՊՃՀ (Պ)-ի բակալավրատը և ստացել գերազանցության դիպլոմ: Զբաղվում եմ նաև գիտական աշխատանքով` հանդիսանում եմ երկու հոդվածի և մեկ գյուտի համահեղինակ:

Սովորում եմ Լոզանի Պոլիտեխնիկական համալսարան (EPFL Lausanne): Ցանկանում եմ ստանալ ձեռներեցի/կառավարչի մագիստրոսական աստիճան և նպաստել թե՜ Հայաստանում գիտության զարգացմանը, թե՜ ՀՊՃՀ(Պ)-ի և EPFL Lausanne-ի միջև կապերի հաստատմանը:


Այստեղ սովորում են
Գեւորգ Պողոսյան

Հաղորդակցական համակարգեր

Արեգ Գևորգյան

Կառավարում, տեխնոլոգիաներ և ձեռներեցություն

Back to top