ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Նորարարություն և գլոբալ առաջնորդություն

Մագիստրատուրա

Արտավազդ Ղազարյան

Ես ծնվել եմ 1976 թ. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, սովորել եմ Մուշեղ Իշխանի անվան դպրոցում, այնուհետև բակալավրի կոչում ստացել Երևանի պետական համալսարանում՝ պաշտպանելով «Փուլային անցումներ նեյտրոնային աստղերում» թեզը, և ստացել գերազանցության դիպլոմ: Ուսումս շարունակել եմ Միացյալ Նահանգներում, ստանալով նախ Թաֆթս համալսարանում համակարգչային գիտության, ապա Օհայո համալսարանում հեռահաղորդակցական միջոցների մագիստրոսի գիտական աստիճան:

Քանի որ իմ մասնագիտական հետաքրքրություններին ավելացավ նաև միջազգային զարգացումն և սոցիալական խնդիրների լուծման գործում հաշվողական գիտության կիրառումը, որոշեցի այդ բնագավառում գիտելիքներս համալրել Ջորջ Մեյսոն համալսարանի Տնտեսական Գիտությունների Միջդիսցիպլինար կենտրոնում եւ ստացա համապատասխան վկայական:

Այդ տարիների ընթացքում հիմնել և ղեկավարել եմ մի քանի հաջող տեխնոլոգիական ձեռնարկություններ և ոչ առևտրային նախաձեռնություններ: Այստեղ հատկանշական է Իմեջնոմիքի հիմնադրումը, որի նպատակն էր ստեղծել բարձր արդյունավետությամբ ծրագրային գործիքներ պատկերի մշակման համար, օգտագործելով մեր պատենտավորած նորամուծությունները: Եվ նաև Լուսադարան հիմնադրամ նախագծի ստեղծումը, որտեղ գործում եմ որպես համանախագահ տնօրեն: Այն իր տեսակի մեջ առաջինն է, որի տեսլականն է հետազոտել, պահպանել և զարգացնել հայ լուսանկարչության ավանդույթները: Իմ աշխատանքը լուսանկարիչների և արվեստագետների հետ հանգեցրեց ինձ ներգրավվել “Կերպարվեստ և Լուսանկարչություն” դասընթացներին Հյուսիսային Վիրջինիայի համայնքային քոլեջում:

Քանի որ ձգտում էի ծավալել այնպիսի գործունեություն, որը երկարաժամկետ հասարակական ազդեցություն կունենար, անհրաժեշտ էր մասնագիտական փորձ ու գիտելիք ձեռք բերել համաշխարհային առաջնորդության բնագավառում, ինչն ինձ դրդեց դիմել Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտ՝ Նորարարություն և համաշխարհային առաջնորդություն ոլորտի Sloan Fellows ծրագրին մասնակցելու նպատակով: Այժմ, լինելով 2017 թ. Sloan Fellows դասընթացի մասնակից, ես անհամբեր սպասում եմ այն ձեռքբերումներին, որոնք համագործակցելու և համահեղինակելու հնարավորություն կընծայեն Լույս հիմնադրամի և ուսանողների հետ:


Այստեղ սովորում են
Ջեսիկա Մաղաքյան

Մաթեմատիկա

Գոռ Զաքարյան

Բիզնեսի կառավարում

Back to top