ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Նանոտեխնոլոգիա և վերականգնողական բժշկություն

Մագիստրատուրա

Արշակ Մնացականյան

Ծնվել եմ 1984թ. Երևանում: Դպրոցական տարիներին ակտիվորեն հետաքրքրվել եմ շախմատով, մասնակցել եմ բազմաթիվ մրցումների գրավելով մրցանակային տեղեր: Անգնահատելի է շախմատի դերը իմ մտածողության զարգացման հարցում : Ոսկե մեդալով ավարտելով թիվ 172 դպրոցը Ընդունվել եմ ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետ, սակայն մեկ տարի սովորելով այստեղ հասկացա որ մասնագիտության հարցում սխալ ընտրություն եմ կատարել և իմ խառնվածքին ավելի բնորոշ են բնական գիտությունները: 2001 թականին ընդունվել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 2007թ.-ին արժանացել եմ Վահան Արծրունու անվան անվական կրթաթոշակի: Համալսարանը ավարտելուց հետո կլինիկական օրդինատուրան անցկացրել եմ թիվ 1 հիվանդանոցում: Չորս տարին պլաստիկ և վերկանգնողական վիրաբուժության բաժանմունքում ինձ համար անգնահատելի փորձ եղան և օգնեցին ինձ ձևավորվել թե որպես վիրաբույժ, թե որպես գիտնական: Մինչ այսօր աշխատում եմ որպես պլաստիկ վիրաբույժ- միկրովիրաբույժ. Այս աշխատանքային ժամանակաշրջանում հասկացա թե որքան կարևոր են նորարարությունները բժշկության ոլորտում և Հայաստանյան բժշկությանն անհրաժեշտ բարելավումները:

Գիտակցելով ժամանակակից աշխարհում որակյալ կրթության կարևորություն` որոշեցի ուսւմս շարունակել Լոնդոնի համալսարանակն քոլեջում` նանոտեխնոլոգիա և վերականգնողական բժշկություն մասնգիտությամբ, քանի հիմա նանոտեխնոլոգիաների դերը բժշկության մեջ օրեցօր աճում է և հետզոտւթյուններ մեծ մասը կատարվում է հենց այդ ոլորտում: Հայաստանի բժշկության զարգացման համար նանոտեխնոլոգիաների մուտքը կարող է հեղափոխական լինել և կփրկվեն հազարավոր կյանքեր և ճակատագրեր: Հեղինակ եմ 5 գիտական հոդվածների և 1 մեթոդական ձեռնարկի:

Միայն բոլորս միասին աշխատելով ու համագործակցելով կարող ենք նպաստել <<Հայկական աշխարհ>> գաղափարի իրականացմանը…


Այստեղ սովորում են
Վիգեն Շիրվանյան

Մարդու իրավունքներ

Հայկ Մանուչարյան

Տնտեսագիտություն

Գրիշա Աղաջանյան

Անվտանգություն

Back to top