ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆիզիկա

Բակալավրիատ

Արսեն Վասիլյան

Ես ծնվել եմ 1997 թվականի մայիսի 15-ին Երևանում: Դեռ վաղ մանկությունից ցուցաբերել եմ հետաքրքրություն բնության և նրա օրենքների հանդեպ: Ես շատ շնորհակալ եմ պապիկներիս իմ այս հետաքրքրությունը խրախուսելու համար:

Ես հաճախել եմ Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Այնուհետև ընդունվել եմ ՀՊՃՀ-ին կից ավագ դպրոցը: Այնտեղ ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել տնօրեն Համլետ Մարտիրոսյանը, ով վարում էր մաթեմատիկայի խմբակը և խրախուսեց ինձ մասնակցել մաթեմատիկայի և այլ առարկաների մրցույթների: 11-րդ դասարանում ես հայտնաբերեցի Գագիկ Գրիգորյանի կողմից անցկացվող ֆիզիկայի խմբակը և հասկացա, որ ֆիզիկան է այն բնագավառը, որն ինձ ամենից շատ է համապատասխանում: Ես շատ շնորհակալ եմ նաև Բիլոր Կուրղինյանին իր՝ դպրոցականների հետ աշխատելու հանդեպ եռանդի համար:

Բնությունը բնութագրող գիտությունների հանդեպ եռանդուն հետաքրքրության պատճառով ես մասնակցել եմ բազմաթիվ մրցումների և շահել բազմաթիվ մրցանակներ, որոնցից ամենանշանավորը, գուցե, 2014 թ. Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալն է:

Ազատ ժամանակ ես սիրում եմ երաժշտություն լսել կամ կիթառ նվագել: Նաև ես սիրում եմ լողալ ու շախմատ խաղալ:


Այստեղ սովորում են
Արսեն Մամիկոնյան

Էլեկտրական ճարտարագիտություն և համակարգչային գիտություն

Էդգար Մինասյան

Մաթեմատիկա

Back to top