ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Կիրառական ծրագրավորում

Մագիստրատուրա

Արսեն Թումանյան

Գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը (2002-2006) որպես ծրագրավորող և ծառայելով հայկական բանակում (2006-2008) անցա մասնագիտական գործունեության։ Վերջին 3 տարիների ընթացքում սկսնակ ծրագրավորողից կարողացա հասնել ավագ ծրագրավորողի պաշտոնի ու այժմ զգալով գիտելիքներս ընդլայնելու անհրաժեշտություն դիմեցի և ընդունվեցի Տորոնտոի համալսարան։ Երրորդ կուրսից հաճախեցի Lycos Armenia-ի կազմակերպած ստացիոնար դասընթացներին՝ փորձելով ճանապարհ հարթել ծրագրավորման կարիերային։

Արդեն իսկ չորրորդ կուրսում, որպես լավագույն ուսանողներից մեկը, ինձ հրավիրեցին պրակտիկա անցնել այն ժամանակների լավագույն վեբ ծրագրավորման հիմնարկում՝ Lycos Armenia։ Արդարացնելով վերադասի սպասելիքները` հրավեր ստացա աշխատել Sourcio նորաստեղծ ծրագրավորման ընկերությունում, որը ստեղծվել էր Lycos Armenia-ի կադրերի հիման վրա։

Վստահ եմ, որ յուրաքանչյուր զարգացած երկրի ժողովրդավարության ու բարեկեցության հիմքում ընկած է կրթված հասարակությունը և այս տեսանկյունից անփոխարինելի եմ համարում «Լույսի» կատարած գործը մեր երկրի համար ու վոգևորված եմ այն փաստով որ ես էլ կարող եմ միանալ «Լույսի» օր օրի աճող համայնքին։ «Լույս» հիմնադրամի գործունեության մասին իմացա անցյալ տարի ու վերջին մեկ տարվա ընթացքում որոշեցի իմ լուման ունենալ այս հայանպաստ գործին՝ Լույսի հետ համատեղ կազմակերպելով վեբ ծրագրավորման վեցամսյա դասընթացներ սկսնակ ծրագրավորողների համար, ովքեր ուզում էին սկսել իրենց կարիերան, սակայն դժվարանում էին գիտելիքների պակասի պատճառով։ Նախատեսում եմ շարունակել մասնակցությունս այս ծրագրին ու նմանատիպ այլ ծրագրեր սկսել ուսումս ավարտելուց անմիջաբես հետո։

Գիտակցում եմ համաշխարհային առաջատար համալսարանում սովորելու անհրաժեշտությունը, դրա կարիքն ու կարևորությունը իմ մասնագիտական աճի, նաեւ` երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար: Սա, իհարկե, շատ դժվար և պատասխանատու գործ է ինձ համար, սակայն պատրաստ եմ անցնելու բոլոր խոչընդոտների միջով` մեծ ցանկություն ունենալով ուսումս ստանալուց հետո վերադառնալ Հայաստան և ներդնել գիտելիքներս ու փորձս իմ երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում:


Այստեղ սովորում են
Մհեր Արեյան

Քաղաքագիտություն և եվրոպագիտություն

Նաիրա Չալոյան

Բիզնեսի կառավարում

Սարգիս Պողոսյան

Արվեստ և գիտություն

Back to top