ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Էլեկտրական ճարտարագիտություն և համակարգչային գիտություն

Բակալավրիատ

Արսեն Մամիկոնյան

Իմ կրթությունն սկսել եմ Երևանի համար 172 միջնակարգ դպրոցում: Երբ հասկացա, որ ինձ ավելի շատ հետաքրքրում են բնագիտական առարկաները, տեղափոխվեցի Ֆիզմաթ դպրոց, որն ավարտեցի 2007 թվականին։

Ֆիզմաթ դպրոցում ուսանելու տարիներին մասնակցել եմ ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագիտության տարբեր օլիմպիադաների Հայաստանում և արտերկրում։ Ամենամեծ օլիմպիական հաջողությունս եղել է բրոնզե մեդալը 2007 թվականի Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում։

2006 թվականին ընդգրկվել եմ «Այբ» հիմնադրամի կրթական ծրագրում, որտեղ մասնակցել եմ անգլերենի դասերի և մեծ աջակցություն եմ ստացել արտասահմանյան բուհեր դիմելու ընթացքում։ Իսկ այժմ, լինելով «Այբ» ակումբի անդամ, ես եմ փորձում օգնել ուրիշ աշակերտների։

2008-2012 թթ. սովորել եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ անցկացնելով երրորդ ուսանողական տարին Քեմբրիջի համալսարանում։ Ավարտել եմ ՄՏԻ-ն Ֆիզիկայի բակալավրի, ինչպես նաև Էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտության բակալավրի կոչումներով։ 2009-2012 թթ. ստացել եմ «Լույս» հիմնադրամի կրթաթովակ։

ՄՏԻ-ն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել եմ որպես ծրագրավորող։ Այժմ կրկին սովորում եմ ՄՏՀ-ի մագիստրատուրայում` CSAIL լաբորատորիայում։


Այստեղ սովորում են
Ռոբերտ Փանոսյան

Ճարտարապետություն

Դավիթ Թադեւոսյան

Համակարգի նախագծում և կառավարում

Նարեկ Դշխունյան

Համակարգչային գիտություն և մոլեկուլային կենսաբանություն

Back to top