ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Տնտեսագիտություն

Մագիստրատուրա

Արմինե Ղազարյան

Ծնվել եմ 1982 թ. Երեւանում: Գերազանցությամբ ավարտել եմ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման Ֆակուլտետը: Ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի ՀՀ կենտրոնական բանկում, որտեղ աշխատել եմ գրեթե յոթ տարի՝ մի քանի բաժիններում, մասնավորապես` բանկային համակարգի զարգացման, դրամավարկային քաղականության իրականացման և ֆինանսական համակարգի վերլուծությունների: Մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով մասնակցել եմ մի շարք դասընթացների եւ կուրսերի, այդ թվում.

-2006 թ. մայիսին «De Nederlandsche» բանկի կողմից կազմակերպված «Ֆինանսական կայունություն» սեմինարը,

-2006 թ. սեպտեմբերին «Շուկայական եւ գործընկերոջ ռիսկ» թեմայով սեմինարը՝ կազմակերպված ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից,

-2008 թ. մարտ-հունիսին «Կիրառական տնտեսական քաղաքականություն» դասընթացը՝ կազմակեպված «Joint Vienna Institute»-ում, որն ավարտել եմ գերազանցությամբ,

-2009 թ. մայիսին «Deutsche Bundesbank»-ի կողմից կազմակերպած «Ֆինանսական կայունություն» սեմինարը,

-2012 թ. հունվարին «JVI»-ում «Մակրոտնտեսական կառավարում եւ Ֆիսկալ քաղաքականություն» դասըթացը՝ կազմակերպված ԱՄՀ-ի կողմից,

-2013 թ. փետրվար-մարտին «JVI»-ում «Մակրոտնտեսական կառավարում եւ Ֆինանսական համակարգի խնդիրներ» դասըթացը՝ կազմակերպված ԱՄՀ-ի կողմից:

2010 թ. մայիսից աշխատում եմ «Արժույթի միջազգային հիմնադրամի» երեւանյան գրասենյակում` որպես տնտեսագետ: 2012 թ. դեկտեմբերին դիմել եմ տնտեսագիտության մագիստրոսական ծրագրին: 2013 թ. հունվարին Լոնդոնի համալսարանական քոլեջի կողմից ստացել եմ վերջնական հրավեր:


Այստեղ սովորում են
Գալուստ Խանվելյան

Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա

Գոռ Հովակիմյան

Տնտեսագիտություն և բիզնես

Արսեն Ալիխանյան

Համեմատական բիզնես

Back to top