ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Համեմատական գրականություն

Մագիստրատուրա

Արմինե Ղազարյան

Իրերի իրական արժեքը ճանաչելի է համեմատության մեջ միայն: Քեզ և քո եզակիությունը չես հասկանա և ուսումնասիրի, եթե չհասկանաս և չուսումնասիրես քեզ շրջապատողներին: Ազգային գրականությունն ըստ պատշաճի գիտենալու և գնահատելու համար հարկ է քննել նաև այլ ժողովուրդների գրականություններ և այդ համա­տեքստում կատարել համեմատություններ: Ահա թե ինչու ես պատրաստվում եմ 2012-2013թթ. որպես մագիստրոս ուսանել համեմատական գրականություն Լոնդոնի համալսարանական քոլեջում:

Ծնվել եմ 1985թ. Երևանում: Լինելով իդեալիստ և մշտապես ձգտելով կատարելության` փորձում եմ ինձ լավագույնս դրսևորել նախաձեռնած ցանկացած գործում:

2004թ. դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ, ստացել գերազանցության մեդալ: 2004-2008թթ. սովորել եմ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, ավարտել եմ գերազանցության դիպլոմով, ստացել բանասիրության բակալավրի աստիճան: 2005-2006թթ., որպես ուսանողների փոխանակման ծրագրի /IREX/ ուսանող,սովորել եմ ամերիկագիտություն ԱՄՆ Վեսթերն Միչիգան համալսարանում: 2010թ. ստացել եմ հայ բանասիրության մագիստրոսի որակավորման աստիճան ԵՊՀ-ում, ինչպես նաև` որպես օտար լեզու անգլերենի դասավանդում մասնագիտացման մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Ես անդամակցում, կամավոր հիմունքներով աշխատում և համագործակցում եմ տեղական և միրջազգային մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես օրինակ` Ամերիկյան Խորհուրդը, Երևանում կանանց միջազգային միությունը, Հաշմադամների «Ֆորտե» գիտամշակութային հասարակական կազմակերպությունը ևն:

Կյանքում և կրթության ընթացքում ձեռք բերած և ձեռքբերելիք բոլոր գիտելիքներս գործածում և պատրաստվում եմ կիրառել հայ գրականության և հայ մշակույթի թարգմանության և տարածման գործում:

Գիտաժողովներ և պարգևներ

TESOL Arabia գիտաժողովին ներկայացված հոդված, Դուբայ, 03. 2012թ.

«Հայաստանում որպես օտար լեզու անգլերենի թեստավորման և գնահատման դժվարությունները և հնարավորությունները», գիտաժողով, Հայաստանի Ամերիկյան համալսարան, անգլերեն ծրագրերի բաժին, 05. 2011թ.

Անգլերենի` որպես օտար լեզու դասավանդման միջազգային միության վիրտուալ գիտաժողով, Հայաստանի Ամերիկյան համալսարան, անգլերեն ծրագրերի բաժին, 05. 2010թ.

Գերազանցության ոսկե մեդալ, 2004թ.

Հայոց լեզվի դպրոցական օլիմպիադայի հանրապետական փուլի 1-ին կարգի դիպլոմ, անգլերենի` 3-րդ կարգի դիպլոմ, 2002 թ.


Այստեղ սովորում են
Վարդուհի Դանիելյան

Իրավագիտություն

Ադրինե Մարտիրոսյան

Համեմատական տնտեսություն և քաղաքականություն

Էլեն Գյուլնազարյան

Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն

Back to top