ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ավիացիոն-տիեզերական ճարտարագիտություն

Բակալավրիատ

Արմեն Սամուրքաշյան

Ծնվել եմ 1995-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ժոզե համայնքում: Փոքր էի, երբ ավիացիայի հանդեպ մեծ հետաքրքրություն առաջացավ մեջս, ու սկսեցի այդ թեմայով ամենատարբեր նյութեր ուսումնասիրել: Ութ տարեկանում առաջին անգամ ինքնաթիռ նստեցի. այս հրաշալի փորձն ավելի գրգռեց ավիացիայի հանդեպ հետաքրքրությունս: Ես շարունակում էի այդ ոլորտում իմ ուսումնասիրություններն ու պատեհ առիթը բաց չէի թողնում` օդաչուների կողքին նստած` թռիչքը վայելելու: 15 տարեկան էի, երբ օդանավավարության ուսուցման դասընթաց անցա ու ձեռք բերեցի օդանավի վարման իրավունք:

Վաղ հասակից հետաքրքրություն էի զգում նաեւ մաթեմատիկայի եւ կից գիտությունների հանդեպ: 8-րդ դասարանում երկրորդ տեղ գրավեցի Ռանդալի թանգարանում կազմակերպված գիտափառատոնում. ես ներկայացրի մի նախագիծ, որի ուսումնասիրության կենտրոնում անկարգելի վայրէջքի անկյունագծի չափումն էր` կախված դրա տրամագծից: Ավագ դպրոցում մաթեմատիկայից փայլուն արդյունքներ էի գրանցում. չորս տարի շարունակ արժանացա մաթեմատիկական ձեռքբերումների համար շնորհվող մրցանակի: Նաեւ որպես կամավոր մաթեմատիկա էի դասավանդում մյուս աշակերտներին: 2013-ի ապրիլին ես առաջին տեղ զբաղեցրի Սան Ֆրանցիսկոյի «San Mateo County STEM» գիտափառատոնում` ֆիզիկայի բնագավառում. ուսումնասիրությունս վերաբերում էր անչափելի շփման ազդեցությանը կենտրոնաձիգ արագացման վրա:

Մեծացել եմ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքում: Մինչեւ 8-րդ դասարան հաճախել եմ Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական վարժարան. այստեղ սովորեցի սահուն հայերեն գրել ու խոսել, ինչպես նաեւ ծանոթացա հայկական մշակույթին ու պատմությանը: Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցում խորանի սպասավոր էի մինչեւ ութ տարեկան: Տարիներ շարունակ եղել եմ նաեւ «Հայ երիտասարդաց միության» անդամ` լինելով տեղական ներկայացուցչության քարտուղարը եւ փոխնախագահը: 7-րդ դասարան էի, երբ այցելեցի Հայաստան, եղա Արցախում: Այս ճամփորդության կարեւոր կետերից էր Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական վարժարանի` Օշականում գտնվող քույր դպրոց այցելությունս. այնտեղ ես վերջապես հանդիպեցի նամակագրական ընկերոջս, ում հետ ամիսներ շարունակ նամակներ էինք փոխանակում:

2013-ի հունիսին ավարտել եմ Բելմոնտում գտնվող Կարլմոնտ ավագ դպրոցը: Ընդունվել եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ, որտեղ պիտի ուսումնասիրեմ ավիատիեզերական ինժեներիա:


Այստեղ սովորում են
Գրիշա Խաչատրյան

Ֆինանսներ

Սիրանուշ Բաբախանովա

Ֆիզիկա և Կենսաբանություն

Արտավազդ Ղազարյան

Նորարարություն և գլոբալ առաջնորդություն

Back to top