ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Առաջադեմ ճարտարապետական նախագծում

Մագիստրատուրա

Արմեն Նազինյան
Ծնվել եմ Երևանում 1986 թվականին: 2003-ին ընդունվել եմ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵրՃՇՊՀ) Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետ` ճարտարապետի մասնագիտությամբ: Ուսումնառության ընթքացքում մասնակցել եմ տարածաշրջանային և միջազգային ճարտարապետական մի շարք մրցույթների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

2009 թվականին, ավարտելով համալսարանը և ստանալով ճարտարապետի որակավորում, ընդունվել եմ ԵրՃՇՊՀ` որպես առկա ասպիրանտ: Գիտական հետազոտությունս նվիրված է հայկական ճարտարապետությանը: Միաժամանակ աշխատել եմ Երևանում փոքր նախագծային ընկերություններից մեկում` որպես ճարտարապետ:

Ուսումնասիրելով աշխարհի լավագույն համալսարանները, առաջարկվող ծրագրերը` ճարտարապետության ոլորտում իմ հետաքրքրություններին համապատասխան բուհ գտա: 2011 թ.-ին դիմեցի և ընդունվեցի Կոլումբիայի համալսարան` Արդի ճարտարապետական դիզայն մասնագիտությամբ (GSAPP):

“Կրթությունը չեն ստանում: Այն ձեռք են բերում”: Ալբերտ Էյնշտեյն

Այստեղ սովորում են
Օվսաննա Գևորգյան

Ռեժիսուրա

Էնթոնի Գերբիջյան

Միջազգային հարաբերություններ

Սվետլանա Բագդասարով

Կենսաբժշկական ճարտարագիտություն

Back to top