ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Արմեն Մալխասյան
Ես 29-ամյա հայ իրավաբան եմ: Տեսլականս Հայաստանում արդար իրավական պայմանների և էթիկական սոցիալական վարքագծի զարգացմանը նպաստելն է: Այս տեսլականն առաջնորդեց ինձ 1998 թ-ին ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Բակալավրի աստիճանն ստացա 2002 թ-ին, իսկ 2004 թ-ին ստացա մագիստրոսի կոչումը: Ուսումնառության ընթացքում նաև ակտիվորեն մասնակցում էի ուսանողական կյանքի կազմակերպմանը. ակտիվորեն ներգրավված եմ եղել ուսանողական կյանքի կազմակերպման գործին: Այդ առումով ես որոշակի դերակատարություն եմ ունեցել Ուսանողական խորհրդում, իսկ այդուհետ ինձ վստահվել է ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը նախագահելու գործը:

Մագիստրոսի աստիճանի շնորհումից հետո ես միաժամանակ աշխատանքի ընդունվեցի որպես պրակտիկ իրավաբան և նույն իրավաբանական ֆակուլտետում շարունակեցի հետազոտական ուսումնառությունն իրավագիտության թեկնածուի աստիճանի համար: Որպես իրավախորհրդատու` միաժամանակ աշխատել եմ Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնում, իսկ դրանից հետո` Հակամենաշնորհային (Տնտեսական մրցակցության պաշտպանություն) պետական հանձնաժողովում: 2007 թ-ին ստացել եմ իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Վերջին 4 տարիներին աշխատանքային գործունեություն եմ իրականացրել Հայաստանի Կենտրոնական բանկում, որտեղ ներկայումս Ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավական ապահովման բաժնի պետն եմ: Կենտրոնական բանկում կատարած աշխատանքս մեծապես կապված է միջազգային կազմակերպությունների հետ: 2008 թ-ին եսª որպես իրավական հարցերով միջազգային գնահատող, ներգրավված եմ եղել Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ կոմիտեի կողմից իրականացված Ուկրաինայի փողերի լվացման դեմ պայքարի համակարգի 3-րդ փուլի փոխադարձ գնահատմանը: Ավելի ուշ` 2009 թ-ին, ընտրվել եմ նաև որպես այդ կոմիտեի բյուրոյի անդամ:

2009 թ-ին հաջողությամբ հանձնել եմ փաստաբանական որակավորման քննությունը և ներկայումս Հայաստանում փաստաբանի որակավորում ունեմ:

Ամուսնացած եմ և ունեմ մեկ որդի. ընտանիքս կյանքիս բարձրագույն արժեքներից մեկ է: Ազատ ժամանակ բասկետբոլ եմ խաղում, լողավազան այցելում և կարդում:

Այստեղ սովորում են
Լիլիթ Մեշչյան

Ինստիտուտներ

Լեոն Ասլանով

Ֆրանսերեն և արաբերեն

Էլեն Գյուլնազարյան

Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն

Back to top