ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Համակարգչային գիտություն

Բակալավրիատ

Արման Տիգրանյան

Ես՝ Արման Տիգրանյանս, ծնվել եմ 1998 թ. նոյեմբերի 10-ին Երևանում: 2004-2012 թթ. սովորել եմ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան #114 դպրոցում: Այնուհետև՝ 2012 թ., ընդունվել եմ «Այբ» ավագ դպրոց: Այստեղ ունեցա բազմաթիվ ընկերներ ու ծանոթացա հիանալի ուսուցիչների հետ, ում շնորհիվ արթնացավ հետաքրքրությունս մաթեմատիկայի և ֆիզիկայի հանդեպ: Այդ երեք տարիների հետ են կապված իմ ամենավառ հիշողությունները:

Ավագ դպրոցում մասնակցել եմ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ռուսաց լեզվի բազմաթիվ օլիմպիադաների և արժանացել պարգևների, որոնցից ամենաարժեքավորները գուցե 2015 թ. մաթեմատիկայի և ֆիզիկայի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի արդյունքներովս ստացած III կարգի դիպլոմներն են: Ունենալով գերազանց առաջադիմություն ողջ ուսումնառությանս ընթացքում՝ ավարտել եմ ավագ դպրոցը ոսկե մեդալով:

2016 թ. ընդունվել եմ Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի:

Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ընկերներիս հետ, գիտական և գեղարվեստական գրականության ընթերցանությամբ, ֆիլմեր դիտելով և տեսախաղեր խաղալով:


Այստեղ սովորում են
Հակոբ Քալանջյան

Մոլեկուլային և էկոլոգիական կենսաբանություն

Լառա Մարկարյան

Իրավագիտություն

Թալին Մարտիրոսյան

Մաթեմատիկա

Back to top