ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Սոցիալական մարդաբանություն

Մագիստրատուրա

Արև Փափազյան

Ծնած եմ 5 Օգոստոս, 1994-ին, Պէյրութ, Լիբանան:

2012-ին աւարտած եմ Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանեան Ճեմարանը, շատ լաւ յիշատակութեամբ: Ձեռք ձգած եմ Լիբանանեան և Ֆրանսական (լաւ յիշատակութեամբ) պաքալորէաները գիտական թեքումով: Ստացած եմ դպրոցի աւարտական դասարանի վեց մրցանակներ, հայագիտական ու գիտական նիւթերու մէջ, և ընդհանրապէս բարձր միջին ունենալուս համար, ինչպէս նաև դպրոցական դասերու կողքին հասարակական գործունէութիւն ունենալուս համար:

Երկրորդական վարժարանը աւարտելէս ետք, յաճախած եմ Պէյրութի Ամերիկեան Համալսարանը, նախ որպէս բնագիտութեան (physics) ուսանողուհի, որմէ ետք երկրորդ կիսամեակէն արդէն ճիւղս փոխած եմ ընկերաբանութիւն-մարդաբանութեան (sociology-anthropology): Պսակաւոր Արուեստից վկայականս (BA) ստացած եմ 2015-ի Մայիսին, բարձրագոյն յիշատակութեամբ (high distinction) և տիրանալով Շէյխ Ֆաուզի Ազարի անուան մրցանակին (ընկերբանութեան և մարդաբանութեան բաժանմունքին յանձնուած յանձնարարելի գրաւոր աշխատութեան մը համար):

Մանկութենէս գործօն մասնակցութիւն բերած եմ հայկական կառոյներու մէջ: Եղած եմ սկաուտ, և 2010-էն մինչեւ օրս Հ.Մ.Ը.Մ.ի մէջ սկաուտական խմբապետուհի: Համալսարանին մէջ անդամակցած եմ հայկական ակումբին, և երկու տարի եղած եմ անոր վարչութեան անդամ: Շատ երկար տարիներ պարած եմ հայկական պարախումբերէ, յաճախած եմ Համազգայինի երաժշտանոց և թատրոնի ու գծագրութեան դպրոցներ:


Այստեղ սովորում են
Հայկ Մամաջանյան

Իրավագիտություն

Արինա Առուստամյան

Բիզնեսի գործարար կառավարում

Լիլիթ Սարիբեկյան

Բարձրագույն կրթություն

Back to top