ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ճարտարագիտություն

Բակալավրիատ

Արեն Կարապետյան

Ծնվել եմ 1999 թվականի օգոստոսի 19–ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ։

Ընտանիքով 2003 թվականին տեղափոխվել ենք ք. Երևան։ Երևան քաղաքի թիվ 102 դպրոցում սովորել եմ 2005 թվականից մինչև 2012 թվականը։ 2012 թվականից ուսումս շարունակել եմ «Քվանտ» վարժարանում և ավարտել 2016 թվականին։

Սովորել եմ «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրում։ Հաղթել եմ «Քվանտ» վարժարանի կողմից մաթեմատիկա առարկայից կազմակերպվող «Օժտված երեխաների» մրցույթում, որի շնորհիվ էլ ընդունվել եմ վարժարան։ Մասնակցել եմ «Քվանտ» վարժարանի կողմից կազմակերպվող Արմեն Օսկանյանի անվան օլիմպիադաներում։

«Քվանտ» վարժարանում ուսումնառության տարիներից առանձնակի հետաքրքրություն եմ ցուցաբերել ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների և, մասնավորապես, նորարար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հանդեպ։ Այդ իսկ պատճառով հաճախել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Կատարելով որոշակի հետազոտություններ էլեկտրական ինժեներիայի ոլորտում` որոշեցի հմտանալ հենց այդ ասպարեզում և բարձրագույն կրթությունս ստանալ էլեկտրական ինժեներիայի ֆակուլտետում։

Տիրապետում եմ անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուներին, ինչպես նաև ունեմ բազային գիտելիքներ ֆրանսերեն լեզվից։ Ներկայումս աշխատում եմ Java ծրագրավորման լեզվով, տիրապետում եմ նաև C++, , C#, HTML, Javascript, CSS և Mathematica ծրագրավորման լեզուներին։

Մասնակցել և հաղթել եմ «Այբ» և Wolfram ընկերությունների կողմից 2015թ.-ին կազմակերպված մրցույթում և ստացել եմ ամբողջական ֆինանսավորում` մասնակցելու Wolfram ընկերության` ԱՄՆ-ում անց կացվող տասներկուօրյա ճամբարին, որի ընթացքւմ սովորել եմ Mathematica ծրագրավորման լեզուն։ Հետագայում, ընդունելով նույն ընկերության հրավերը, ներկայացրել եմ իմ և ընկերներիս փորձն այդ ճամբարում AWTC 2015 միջազգային կոնֆերանսի ժամանակ։

Ներկայումս անվճար սովորում եմ Օքսֆորդի համալսարանի առաջին կուրսում` ինժեներիայի ֆակուլտետում։ Հանդիսանում եմ նաև Project Access մենթորական ծրագրի հայկական ճյուղի ղեկավարը։


Այստեղ սովորում են
Լևոն Նիկոլյան

Ռուսագիտություն և արևելաեվրոպագիտություն

Սոնա Բալասանյան

Հետազոտական դիզայն և մեթոդաբանություն

Նանոր Կարագեոզյան

Միջազգային զարգացում

Back to top