ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Արին Բաբաջանյան

Ծնվել և մեծացել եմ Հարավային Կովկասում: Ծնողներս, ովքեր Իրանից են, մեծացրել են քրոջս Թալինին և ինձ Սան Ֆերնանդոյի հովտի հայկական համայնքում: Մենք երկուսս էլ հաճախել ենք ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցը, Քանոգա այգի: Սա մի դպրոց է, որի հետ կապված են իմ ամենաքաղցր հուշերը: Դա հոգատար միջավայր էր, որտեղ հայական սփյուռքի ողջ բազմազանությունը, ընդգրեկոլվ թե’ արևելքը և թե’ արևմուտքը, բյուրեղացավ իմ մեջ: Ավագ դպրոցն ավարտելուց հետո ահաճախել եմ UCLA համալսարանը, որտեղ մասնագիտացել եմ տնտեսագիտության ոլորտում, ինչպես նաև որոշ չափով ուսումնասիրել եմ հայագիտություն` ավարտելով summa cum laude-ն 2008թվականին:

Ներկայումս սովորում եմ Փենսիլվայիայի համալսարանի իրավաբանության դպրոցում, Ֆիլադելֆիայում, որտեղ ինձ հատկապես գրավում են միջազգային իրավական թեմաները:

Անցյալ ամռանը պրակտիկա եմ անցել` աշխատելով քրեական դատավարություններով զբաղվող դատավորի մոտ, Ֆիլադելֆիայի ընդհանուր իրավասության դատարանում: Դրան նախորդող ամռանը գործավարությամբ եմ զբաղվել Միացյալ Նահանգներում հանրային ամենամեծ հետաքրքրություն վայելող իրավաբանական ընկերությունում:

Համալսարանում մասնակցում եմ Մերձավոր արևելքի ուսանող իրավաբանների ասոցիացիայի, ինչպես նաև միջազգային իրավունքի հանդեսի և Իրաքի փախստականներին օգնություն տրամադրող ծրագրի աշխատանքերին: Ներկայումս նաև հաճախում եմ պարսկերենի դասընթացների ` միջին մակարդակի համար, իրավագիտության հետ չառնչվող գիտական մի “շեղում”, որը թույլ կտա ինձ հասկանալ իմ մեջ առկա այն ամբողջ բազմազան էությունը, որը բնականորեն առաջացել է ծնողներիս` Ամերիկայում հաստատվելու հետևանքով:

Չափահաս տարիքում ինձ միշտ գրավել է Հայաստանի Հանրապետության մասին որևէ բան սովորելը: Այս հետաքրքրությունը ծագել է իմ հայկական արմատների շնորհիվ (այս հացում ոչ պակաս դեր ունի իմ սիրելի, հայրենասեր և իմաստուն տատիկի` Լիլի Մարգարյանի ազդեցությունը): Այս ամենի շնորհիվ ես ձեռք եմ բերել ամուր հավատ իրավաբանության նկատմամբ ` որպես քաղաքացիական հզորացման և քաղաքական փոփոխությունների միջոց: Այս առումով ես կարող եմ մատնացույց անել օրենքի ուժի մշակույթի բացակայությունը` որպես զարգացող երկրներին բնորոշ հիմնախնդիր: Ամենուր, որտեղ կառավարությունը թուլացնում է քաղաքացիների հիմքերը անկյուն իրավիճակի, կաշառակերության և գաղտնի գործուենության ճանապարհով, երևան է գալիս բռնությունը ` որպես անխուսափելի հետևանք: Հստակ գիտակցելով այս խոչընդոտները` ես, միևնույն է, բուռն ցանկություն ունեմ մասնակիցը դառնալու իմ էթնիկ հայրենիքին սպասվելք փոփոխությունների գործընթացին:

Իբրև ուսանող` ես արդեն գցել եմ նման գործողությունների համար անհրաժեշտ գաղափարական հիմքերը: Ե´վ Լոս Անջելեսի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ որպես կամավոր հանդես գալիս, և´ համալսարանում մշակութային միջոցառումներ կազմակերպելիս, և´ քաղաքական թեմաներով քննարկումներին մասնակցելիս ես խորապես հակված եմ պահպանելու իմ ժառանգությունը: Բացի այդ, տնտեսագիտության ոլորտի իմ ուսումնասիրությունները հատկապես սոցիալ-քաղաքական տեսանկյունից կենտրոնացած են հետխորհրդային տարածաշրջանի վրա: Դրա շրջանակներում ես տնտեսագիտական հաշվարկներ եմ իրականացրել զարգացող երկրների վերաբերյալ: Եռամսյա հետազոտության ընթացքում դիտարկել եմ արտասահմանի ցուցաբերած օգնության թողած ազդեցությունը մարդկային զարգացման չափորոշիչների վրա` անդրադառնալով երկրներին առանձին-առանձին` Աֆրիկայից մինչև Ասիա: Որքան էլ զարմանալի է, հանգեցի այն եզրակացության, որ արտասահմանյան օգնության միջոցով քողարկվում է համապատասխան ոլորտների ցածր զարգացման մակարդակը երկրի ներսում: Նման արդյունքներն ստիպեցին ինձ հարցականի տակ դնել այն հաստատված կարծիքը, թե պատճառների վրա գումարներ վատնելը կարող է լուծում դառնալ Հայաստանի նման զարգացող երկրների համար:

Բարեբախտաբար, մտքում նման սթափ գաղափարներ ունենալով և “Լույս” հիմնադրամի պես կազմակերպության շնորհիվ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը կարող են ուղղորդվել նոր և առաջադեմ գաղափարներով և վերածնել Հայաստանը 20-րդ դարի մոխիրներից:


Այստեղ սովորում են
Լևոն Ավագյան

Մեխանիկական ինժեներիա

Նուբար Դայլերյան

Գործադիր բիզնեսի կառավարում

Էդուարդ Բադալյան

Հանրային կառավարում

Back to top