ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Արամ Վերդիյան

Ես` Արամ Վերդիյանս, ծնվել և մեծացել եմ Հայաստանում, տեղափոխվել Միացյալ Նահանգներ 2003 թվականին: 2010 թվականին Ջորջ Վաշինգթոնի համալսարանը (George Washington University) բարձրագույն պարգևով (summa cum laude) ավարտելով՝ ստացա տնտեսագիտության բակալավրի աստիճան (BS) և լրացուցիչ մասնագիտացում բիզնեսի կառավարման և մաթեմատիկայի ոլորտներում: Ես գրանցված եմ եղել դեկանի ցուցակում երեք տարի անընդմեջ, արժանացել եմ նախագահական կրթաթոշակի ակադեմիական գերազանցության հիման վրա, և ներկայացվել եմ ծառայության նվաճման պարգևի՝ բարձրակարգ ուսման, համալսարանում ներգրավվածության և այլ նախաձեռնությունների համար: Բացի այդ, Ջորջ Վաշինգթոնի համալսարանում Հայկական ուսանողական միության փոխնախագահն էի և հայոց լեզվի ուսուցիչ՝ Համազգային լեզվի խմբում:

Ջորջ Վաշինգթոնի համալսարանն ավարտելուց հետո, դարձա Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդ մասնագետների (AGBU YP DC) նախագահը Վաշինգթոնում: Այդ դերում ղեկավարել եմ անդամների հավաքագրումը, ստեղծել եմ համագործակցություններ կազմակերպությունների և համալսարանների հետ, օժանդակել եմ աշխատանքի տեղավորման, կրթական պրակտիկայի հարցերում, սահմանել եմ ռազմավարությունը, կազմակերպել ամսական հասարակական և համայնքային միջոցառումներ ու զբաղվել դրամահավաքով:

Ներկայումս աշխատում եմ որպես ավագ գիտաշխատող (Senior Associate) «Accolade Partners»-ում, որն առաջատար ներդրումային ընկերություն է՝ կենտրոնացած վենչուրային կապիտալի (venture capital), դրամական հիմնադրամների աճի, տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում ներդրումների մեջ: Մինչև «Accolade Partners»-ում աշխատելը՝ 2012 թվականից սկսած, խորհրդատու էի «Deloitte Consulting»-ի ֆինանսական ծառայությունների արդյունաբերության խմբում:

2015-ի աշնանը ես պետք է սկսեմ սովորել Սթենֆորդի համալսարանի բիզնեսի դպրոցում (Stanford Graduate School of Business)՝ բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրով: Ես մտադիր եմ օգտագործել իմ ծավալուն աշխատանքային փորձը տեխնոլոգիաների ներդրման ոլորտում և Սթենֆորդում ստանալիք գիտելիքներս՝ հայկական տեխնոլոգիական ձեռներեցությունը Միացյալ Նահանգներում և Հայաստանում զարգացնելու նպատակով:


Այստեղ սովորում են
Եղիշե Կիրակոսյան

Իրավագիտություն

Նարեկ Թովմասյան

Համատեղ աստիճան

Back to top