ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆիզիկա

Մագիստրատուրա

Արամ Կոստանյան

Ծնվել եմ 1990 թ. Երևանում: 7 տարի հաճախել եմ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: 8-րդ դասարանում սովորել եմ Հայաստանի պետական տեխնոլոգիական համալսարանի քոլեջում: Նույն տարում մասնակցել եմ ֆիզիկայի օլիմպադայի և Հայաստանում 8-րդ դասարանցիների մեջ հաղթող ճանաչվել:

Հաջորդ տարի տեղափոխվել եմ Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց և գրեթե միանգամից ընդգրկվել Հայաստանի ֆիզիկայի օլիմպիական թիմի մեջ: Տարվա վերջում մասնակցել եմ Իսպանիայի Սալամանկա քաղաքում ընթացող ֆիզիկայի 36-րդ միջազգային օլիմպիադային և գովասանագրի արժանացել: Միաժամանակ մասնակցել եմ աստղագիտության եվրասիական օլիմպիադային և ստացել 1-ին կարգի դիպլոմ: Ավելի ուշ մասնակցել եմ Ֆիզմաթ դպրոցի 40-ամյակին նվիրված ֆիզիկայի օլիմպիադային` գրավելով առաջին տեղը:

10-րդ դասարանի աշնանային կիսամյակի վերջում մասնակցել եմ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային և ստացել բրոնզե մեդալ: Գարնանային կիսամյակի վերջում մասնակցել եմ Սինգապուրում ընթացող ֆիզիկայի 37-րդ միջազգային օլիմպիադային և ստացել բրոնզե մեդալ:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ֆիզիակայի ֆակուլտետ: Ուսմանս երկրորդ տարվա ընթացքում մասնակցել եմ IREX-ի կողմից կազմակերպված Global UGrad ծրագրի մրցույթին և հաղթել: Մեկ ուսումնական տարի (2008-2009 թթ.) սովորել եմ Roanoke College, Salem, VA, USA: Roanoke քոլեջում ուսմանս ընթացքում կատարել եմ 2 հետազոտական աշխատանք` Bose Einstein-ի ուսումնասիրությունը (տեսական) և Ջերմային Z-Scan: Երկու աշխատանքների վերաբերյալ զեկույց եմ ունեցել ԵՊՀ-ի 90-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ: Դրանցից առաջինը տպագրվել է: ԵՊՀ-ն ավարտել եմ գերազանցության դիպլոմով:

2011 թվականից սովորում եմ Ցյուրիխի ETH-ի մագիստրատուրայում:


Այստեղ սովորում են
Վարդան Անդրիասյան

Մոլեկուլային կենսագիտություն

Back to top