ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բնական գիտություններ

Բակալավրիատ

Արա Մամբրեյան

Ես ծնվել եմ 1999 թ.-ին Երևանում։ Դեռ վաղ մանկությունից հետաքրքրություն եմ ցուցաբերել մաթեմատիկայի, գիտության և սպորտի նկատմամբ։

Կրթությունս սկսել եմ Անանիա Շիրակացու անվան Ճեմարանում։ 13 տարեկանից հաճախել եմ բասկետբոլի` հանդես գալով «Պոլիտեխնիկ» թիմի կազմում։ 9-րդ դասարանում տեղափոխվել եմ Ֆիզմաթ դպրոց։ Այդտեղ հաճախել եմ աստղագիտության և ֆիզիկայի օլիմպիական խմբակների։

Ֆիզմաթ դպրոցում ուսանելու տարիներին մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների և մրցաշարերի՝ հաղթելով ՝ տարբեր մրցանակներ։ Հաղթել եմ 6 մեդալ Միջազգային գիտական օլիմպիադաներից։ Նաև հաղթել եմ բասկետբոլի` Հայաստանի հինգ առաջնություններում՝ հանդես գալով որպես «Պոլիտեխնիկ» թիմի հիմնական կազմի պաշտպան։

Բացի գիտությունից և բասկետբոլից ունեմ տարբեր տեսակի նախասիրություններ։ Սիրում եմ նայել ֆիլմեր և կարդալ գրքեր։ Նաև պարբերաբար հրապարակումներ եմ կատարում Quora.com-ում` տարբեր թեմաների վերաբերյալ։ Սիրում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, հիմնականում` խաղալ մաֆիա և սեղանի խաղեր։

Հունվարին ընդունվել եմ Քեմբրիջի համալսարան։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ բասկետբոլի մարզչին և օլիմպիական խմբակների ուսուցիչներին` իրենց աջակցության համար։


Այստեղ սովորում են
Արամ Մուղալյան

Կառավարում

Սաթենիկ Միրզոյան

Տեխնոլոգիական քաղաքականություն

Ստեփան Խզրթյան

Իրավագիտություն

Back to top