ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի գործարար կառավարում

Մագիստրատուրա

Արա Խաչատրյան

Ծնվել եմ 1989 թվականին Երևան քաղաքում: Ինձ բախտ է վիճակվել մեծանալ մի ընտանիքում, որտեղ կրթությունն ու ինքնազարգացումը գնահատվել են ամեն ինչից առավել: Լինելով ընտանիքի երեք երեխաներից ավագը՝ միշտ փորձել եմ լինել լավագույնն ամեն ինչում և պատասխանատվություն եմ զգացել` լինելու ընդօրինակման առարկա իմ կրտսեր քրոջ և եղբոր համար:

Հինգ տարեկանից հաճախել եմ շախմատի դպրոց: 13 տարեկանում ստացել եմ առաջին կարգ շախմատում, բայց հետագայում թողել եմ պրոֆեսիոնալ շախմատը, որպեսզի իմ մրցակցային ներուժն ուղղեմ ֆինանսների բնագավառում գերազանց մասնագետ դառնալուն: Ինձ մոտիվացնող կարևորագույն գործոնը հայկական տնտեսության զարգացման գործում իմ ներդրումն ունենալն է եղել:

2005թ. ավարտելով մասնավոր ավագ դպրոցը՝ շարունակել եմ ուսումս՝ ձեռք բերելով տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի կոչումներ Երևանի Պետական Համալսարանում, կիրառական հաշվապահության բակալավրի աստիճան Օքսֆորդ Բրուքս համալսարանում և ACCA (Երդվյալ որակավորված հաշվապահների անդամակցություն) անդամագրություն: Մինչև 2015 թ.-ն իմ ստացած մոտ 10 տարվա բարձրագույն կրթությունն աջակցել է ինձ իմ ողջ մասնագիտական կարիերայի ընթացքում:

Կառուցել եմ նշանակալի կարիերա՝ աշխատելով խորհրդատվության և աուդիտի բնագավառում ավելի քան 8 տարի: PWC-ում անցկացրած 3 տարիների ընթացքում ունեցել եմ հնարավորություն` աշխատելու մի շարք հետսովետական երկրներում, ինչի շնորհիվ կարողացել եմ գնահատել այդ երկրների զարգացման տենդենցների տարբերությունները, համեմատել դրանք Հայաստանի հետ և ձեռք բերել արժեքավոր փորձ: Սկսել եմ աշխատել Galaxy Concern–ում` որպես ընկերություններից մեկի ֆինանսական տնօրեն, իսկ 2016թ-ին նշանակվել եմ ողջ կազմակերպության ֆինանասկան տնօրեն: Ներկայումս ղեկավարում եմ միջազգային թիմ և համակարգում կազմակերպության ներքո տարբեր ընկերությունների ֆինանսական ֆունկցիաները:

Բացի իմ հիմնական աշխատանքից` որպես ֆինանսական տնօրեն՝ ես նաև դասախոսություններ եմ կարդում Հայաստանի ամերիկյան համալսարանում: Սա ավելի շատ հոբբի է, քան աշխատանք: Դասախոսությունն ինձ համար աշխատանքային օրվանից հետո ուժեր հավաքելու հրաշալի միջոց է: Իմ ուսանողների ոգևորությունն իրենց ձեռք բերած գիտելիքներից մեծ մոտիվացիոն գործոն է ինձ համար:


Այստեղ սովորում են
Լուսինե Սարգսյան

Տնտեսական քաղաքականության կառավարում

Երվանդ Ներսիսյան

Ֆինանսների մաթեմատիկա

Պերճուհի Թորոսյան

Տնտեսական քաղաքականության կառավարում

Back to top