ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Տնտեսություն և բիզնես

Մագիստրատուրա

Անրի Գրիգորյան

Ծնվել եմ 1987 թ. Թբիլիսիում, որտեղ ապրում եմ առ այսօր: 2004 թ. գերազանցությամբ ավարտել եմ Թբիլիսիի հայկական թիվ 104 միջնակարգ դպրոցը: 2008 թ. գերազանցությամբ ավարտել եմ Թբիլիսիի սևծովյան միջազգային համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը: Տնտեսագիտական դասընթացները համալսարանում կանխորոշեցին իմ հետագա հետաքրքրությունները: 2008 թ. ավարտեցի երկամսյա ձմեռային դպրոցի տվյալների վերլուծման, կանխատեսման և տնտեսական քաղաքականության նախագծի դասընթացը Թբիլիսիի տնտեսագիտության միջազգային դպրոցում (ISET): 2008 թ. ընդունվեցի ISET-ի մագիստրատուրա: 2010 թ. հաջողությամբ պաշտպանեցի դիպլոմային աշխատանքս «Ստվերային տնտեսությունների մեծության չափումը Վրաստանում և Հայաստանում» թեմայով: 2012 թ. մայիսին ինձ շնորհվեց տնտեսագիտության մագիստրոսի կոչում:

2009 թ. Հայաստանի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնում մեկ ամիս աշխատեցի որպես պրակտիկանտ: Հիմնականում աշխատում էի Վրաստանի 2008-2009 թթ. տնտեսական զարգացումների զեկույցի վրա:

Այժմ սովորելու եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի միջազգային մագիստրատուրայի տնտեսագիտություն և բիզնես ծրագրում: Ուսումն ավարտելուց հետո ես կմասնակցեմ հետազոտական և տնտեսական քաղաքականության վրա հիմնված նախագծերին:


Այստեղ սովորում են
Կարեն Ենգիբարյան

Իրավագիտություն

Արման Հովակիմյան

Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա

Արմեն Թավադյան

Միջազգային հանրային քաղաքականություն

Back to top