ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Հանրային կառավարում

Մագիստրատուրա

Անուշավան Համբարձումյան
Ծնվել եմ Երևանում: 2002 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: 2005-2006 ուսումնական տարիների ընթացքում գործուղվել եմ Եգիպտոս` Կահիրեի համալսարանում արաբերենս կատարելագործելու նպատակով: Երևանի պետական համալսարանի բակալավրիատից հետո ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրատուրա: Եղել եմ կուրսի լավագույն ուսանողը, որի համար ինձ պատիվ է շնորհվել ելույթ ունենալու ավարտական արարողության ժամանակ:

Ամերիկյան համալսարանում ուսանելուն զուգընթաց համագործակցել եմ Հայաստանի զարգացման ուղղությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես "Քաունթերփարթ Ինթերնեյշնլը" և "Սիվիլիթաս" հիմնադրամը` ներգրավված լինելով տնտեսական զարգացման ծրագրում:

2010 թ-ին ընդունվել եմ Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) Հանրային կառավարման մագիստրատուրա, որն ավարտելուց հետո, հուսով եմ, օգտակար կլինեմ իմ երկրին` Կոլումբիայից ստացած գիտելիքներով և մասնագիտական պատրաստվածությամբ:

Ազատ ժամանակ սիրում եմ ընկերներիս հետ արշավներ կազմակերպել և մեկ-երկու օրով դուրս գալ քաղաքից:

"Հասարակությանը ծառայելու ուժը բնատուր է, և այն պետք է սնվի ամբողջ կյանքում և այն միջավայրից, որտեղ ապրում ենք:"

Այստեղ սովորում են
Նարեկ Թովմասյան

Ֆինանսների մաթեմատիկա

Էլյա Պապոյան

Հանրային առողջապահություն

Հասմիկ Ալեքյան

Գործավարական գիտություն

Back to top