ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆինանսների մաթեմատիկա

Մագիստրատուրա

Աննա Սրապիոնյան

Երբ ընդամենը 5 տարեկան էի, ունեի երազանք և վստահ էի, որ մի օր այն իրականություն կդառնա: Ոչ ոք չգիտեր այդ մասին, քանի դեռ մի օր ծնողներս չհարցրին. «Աննա, ի՞նչ ես ուզում դառնալ ապագայում»: Եվ ես պատասխանեցի. «Մամ…պապ…ուզում եմ դառնալ ակադեմիկոս»: Նրանք մտածեցին, որ ես չեմ հասկանում՝ ինչ է դա նշանակում: Այդ պահից սկսած ամեն ինչ անում եմ իմ նպատակն իրականություն դարձնելու համար: Եվ ես վստահ եմ, որ կարող եմ դառնալ հայտնի գիտնական ու սեփական ներդրումն ունենալ իմ ոլորտում: Կարծում եմ՝ արդեն իսկ ճիշտ ուղու վրա եմ….

Առաջին քայլերս արել եմ Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյաի անվան հատուկ Ֆիզմաթ դպրոցում: 6-րդ դասարանում ընդունվելով Ֆիզմաթ՝ մասնակցել եմ տարբեր մարզային, հանրապետական ու միջազգային օլիմպիադաների: 2009 թ. ստացել եմ ՀՀ նախագահական առաջին կարգի պարգև ՏՏ ոլորտում «Լավագույն աշակերտ» անվանակարգում և ոսկե մեդալ` դպրոցում սովորելու տարիներին գերազանց առաջադիմություն ցուցաբերելու համար:

2009-2013 թվականներին սովորել եմ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: Բնույթով հետաքրքրասեր լինելով՝ սիրում եմ հետազոտություններ անել և նոր բաներ հայտնագործել: Մաթեմատիկան յուրահատուկ աշխարհ է ինձ համար, և այն հետազոտելն ուղղակի հաճույք է: Արկածներս սկսվեցին, երբ բարձրագույն հանրահաշվի և թվերի տեսության դասախոսս առաջարկեց իրեն օգնել «Գծային տարածություններ և գծային արտապատկերումներ» գիրքը գրելիս, որն իսկական մարտահրավեր էր 2-րդ կուրսի ուսանողուհու համար: 2012 թ. հունիս ամսին մասնակցել եմ Հայկական մաթեմատիական միության տարեկան գիտաժողովին: 2013 թ. մարտին Տեխասի Դիֆերենցիալ հավասարումների էլեկտրոնային ամսագրում տպագրվել է «Ռիսի բազիս՝ ծնված Շտուրմ-Լիուվիլլի խնդրի սպեկտրով» դասախոսիս հետ համատեղ գրված հոդվածս:

Սակայն մաթեմատիկան իմ միակ հետքրքրությունը չէ: Շատ շնորհակալ եմ, որ հնարավարություն եմ ունեցել համագործակցելու «Այբ» և «Լույս» կրթական հիմնադրամների հետ: 2006 թ. մասնակցել եմ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Առարկայական խորացված դասընթացներին» և հենց առաջին օրվանից հիացած եմ այնտեղ տիրող մթնոլորտով: Իսկ «Լույսի» մենթորության և պրակտիկայի ծրագրերն ինձ տվեցին տեսականից գործնականին սահուն անցումn զգալու, ինչպես նաև ծանոթություններիս ցանցն ընդլայնելու և աշխարհի լավագույն համալսարանների` տարբերր ոլորտներում կրթություն ստացող երիտասարդներից սովորելու հիանալի հնարավորություն:

Ես համոզված եմ, որ Չիկագոյի համալսարանը կատարյալ վայր է մաթեմատիկայի հանդեպ ոգևորությունս ու սովորելու ցանկությունս խթանելու, հետազոտություններ անելու և նոր բաներ հայտնագործելու համար:


Այստեղ սովորում են
Միքայել Սուքիասյան

Տնտեսագիտություն

Անդրեյ Սիմոնյան

Բիզնեսի կառավարում

Back to top