ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Աննա Խաչատրյան

Ծնվել եմ 1990 թվականին Չարենցավան քաղաքում: Թիվ 1 միջնակարգ դպրոցը վերջացնելուց հետո հաջողությամբ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Բարձր եմ գնահատում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի կոմից տրամադրված խոր գիտելիքները և պրակտիկայի ընթացքում՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արհեստավարժ աշխատակիցների օգնությամբ ստացած փորձը: 2014 թ. մայիսին դարձել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների քոլեջի շրջանավարտ: Հարկ է նշել, որ թե՛ բակալավրիատում և թե՛ մագիստրատուրայում ուսանելու ընթացքում համապատասխան վերապատրաստումներ եմ անցել՝ ընդլայնելու գիտելիքներիս բազան: Մասնակցել եմ սեմինարների և աշխատաժողովների՝ ձեռք բերելով լրացուցիչ հմտություններ: Մասնավորապես, մասնակցել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից անցկացրած մարդասիրական իրավունքի վերաբերյալ ամառային դպրոցին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դատախազության զարգացման, աջակցման և վերապատրաստման արտասահմանյան գրասենյակի կողմից՝ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպված դատական պաշտպանության սեմինարին և Մտավոր սեփականության իրավունքների կենտրոնի կողմից կազմակերպված մի շարք դասընթացների:

Սկսած 2012 թ. դեկտեմբերից աշխատում եմ «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավախորհրդատու: Ի լրումն իմ հիմնական պարտականություններին (ներառյալ, սակայն չսահմանափակվելով ներքին կանոնների, կանոնակարգերի, գործընկերների հետ աշխատանքային համաձայնագրերի և պայմանագրերի մշակումով, իրավաբանական կարծիքի տրամադրումով, իրավաբանական հետազոտության իրականացումով և այլն)՝ ես մեծապես ներգրավված եմ ՀԿ-ի կողմից ջանքերի գործադրման աշխատանքներին՝ կառուցելու և պահպանելու արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԿ-ի առաքելությամբ և նպատակներով հետաքրքրվող միջազգային գործակալությունների հետ:

Երկու հրապարակումների հեղինակ եմ՝ ուղղված այնպիսի հրատապ թեմաների, ինչպիսիք են՝ «Ապրանքային նշանների և դոմենային անունների հակամարտության արդյունքում առաջացող Cyber-Squatting-ի իրավական խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» («Գիտական տեղեկագիր» Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, 2014 թ.) և «Էլեկտրոնային ստորագրության իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» (զեկույց, Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ամբիոնային նստաշրջան, 2010 թ.): Նաև ներկայացրել եմ հեղինակային իրավունքի և ապրանքային նշանի խախտումներ (ՀԱՀ, 2013 թ.) և Զբոսաշրջության հեռանկարները Տավուշի մարզում (Եվրոպական երիտասարդական պառլամենտ «Հայաստանի դեսպաններ» մոդել կոնֆերանս, 2014 թ.) ուսումնասիրությունները:

Չնայած այն հանգամանքին, որ իմ ներկայիս աշխատանքը՝ ոչ կառավարական հատվածում, բավականին հետաքրքիր է, իմ ապագա մասնագիտական տեսլականը հիմնականում կենտրոնացած է գործարար խորհրդատվության և հետազոտությունների կատարման ոլորտում: Հետևաբար, 2014 թ. դիմել եմ երեք համալսարաններ՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ զարգացնելու գիտելիքներս Գործարարական իրավունքում: Ստանալով ընդունելության նամակներ բոլոր երեք համալսարաններից՝ ես ընտրել եմ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանը, քանի որ այն լավագույնս համապատասխանում է իմ նպատակներին և ձգտումներին: 2015 թ. մարտի 24-ին ստացա պաշտոնական ընդունելության նամակ Իրավունքի, բիզնեսի և էկոնոմիկայի Բերկլի կենտրոնից (ԻԲԷԲԿ):


Այստեղ սովորում են
Արման Տիգրանյան

Համակարգչային գիտություն

Նարեկ Ներսիսյան

Մաթեմատիկա

Վարդան Խաչատրյան

Իրավագիտություն

Back to top