ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Աննա Հակոբյան

Ստացել եմ իրավաբանական մագիստրոսի կրթության առաջարկ Սթենֆորդի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և համեմատական իրավական գիտությունների սթենֆորդյան ծրագրից (SPILS): Վերջինիս շրջանակներում էմպիրիկ գիտական հետազոտություն եմ իրականացնելու մրցակցային իրավունքի և անհատական տվյալների պաշտպանության ոլորտներում, որը կենտրոնանալու է Մեծ Տվյալների (Big Data) տիրապետող ընկերությունների վրա և ենթադրելու է գնահատման չափանիշների վերլուծություն` ԱՄՆ և ԵՄ մրցակցային գործերի շրջանակներում:

Ծնվել եմ 1982 թ.-ին Հայաստանում և մեծացել ու ականատեսն եմ եղել երկրի անցմանը սոցիալիստական պետությունից դեպի շուկայական տնտեսություն ունեցող պետության: Մասնագիտական ջանքերս ուղղված են եղել` աջակցելու Հայաստանին այս դժվարին ուղին անցնելիս:

Իմ մասնագիտական վերջին փորձը փաստաբանական գործունեությունն է Քեյ ընդ Փի իրավաբանական գրասենյակում, որը համատեղում եմ Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ինչպես նաև Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում դասավանդման ու հետազոտական աշխատանքների հետ: Եղել եմ Բաց հասարակության ինստիտուտի (ԲՀԻ) հետազոտող, ինչպես նաև մասնակցել եմ ԲՀԻ հետազոտական և դասավանդման մի շարք ծրագրերի: Մասնագիտական գործունեությունս սկսել եմ իրավական քաղաքականության ոլորտում Հայաստանում գործող մի շարք Եվրոպական և Ամերիկյան ծրագրերում, որոնցից էին Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը, ԵԱՀԿ հայաստանյան ընտրությունների դիտորդական առաքելությունը և այլն:

Ստացել եմ իրավաբանական մագիստրոսի աստիճան Լոնդոնի համալսարանից (University College London), Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի կոչումներ: Ունեմ Հայաստանի փաստաբանի որակավորում:


Աննա Հակոբյան

Դասախոս
Երևանի Պետական Համալսարան
Իրավագիտության ֆակուլտետ
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն


Այստեղ սովորում են
Դիանա Մուրադովա

Միջազգային համեմատական կրթություն

Back to top