ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Միջին Արևելքի ուսումնասիրություն

Մագիստրատուրա

Աննա Քարոլին Հալեպլյան

Ծնվել եմ ԱՄՆ Մերիլենդ նահանգում 1988-ի մայիսի 2-ին :

Ապրել եւ մեծացել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում: Մեծանալով հայկական միջավայրում` ծառայել եմ «Հակական բարեգործական ընդհանուր միության» սկաուտական շարժման մեջ՝ լինելով ակտիվ սկաուտ: Ավարտել եմ նույն միության Լազար Նաջարյան - Գալուստ Կյուլպենկյան կենտրոնական վարժարանը:

Դպրոցական տարիներին մասնակցել եմ Ադամյանի անվան թատերախմբի եւ Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի կազմակերպած դասընթացներին:

Ցուցաբերելով գերազանց հայոց լեզվի եւ պատմության բնագավառներում ու ստանալով պարգեւատրում՝ վարժարանն աւարտելուց հետո` 2006-ին, տեղափոխվեցի Բեյրութ` Լիբանան` համալսարանական կրթութոյւնս Բեյրութի ամերիկյան համալսրանանում շարունակելու նպատակով:

Ուսանողական տարիներին աշխատել եմ համալսարանի քաղաքական հետազոտությունների եւ պատմական կառավարման ֆակուլտետների գրասենյակներում:

Եղել եմ համալսարանի «Լիբանանահայերի ժառանգություն» ակումբի ակտիվ անդամ եւ մեծ հաջողությամբ բազմիցս կազմակերպել եմ հայապահպան միջոցառումներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հիշատակման արաողությունը:

2007-2011 թթ. մասնակցել եմ տարբեր հաստատությունների կազմակերպած ամառային ծրագրերին, ինպիսիք են՝

  • «Armenian Assembly OF America’s»-ը , որի ընթացքում աշխատեցի «Ամերիկայի ձայնի» հայկական գրասենյակում:
  • ՀԲԸՄ-ի` Նյու Յորքում կազմակերպած ամառային պրակտիկայի ծրագրին, որի շրջանակներում աշխատեցի «Near East Foundation»-ում, Ռոքֆելերի արխիվային կենտրոնում եւ Նյու Յորքի հայկական թեմի Զոհրապ կենտրոնում:

2011-ին ավարտել եմ AUB համալսարանի քաղաքական գիտությունների եւ պատմության ֆակուլտետը՝ ստանալով գերացանցության դիպլոմ:

  • Աշխատել եմ որպես հետազոտող «Կարնեգի» կենտրոնի` Մերձավոր Արեւելքի ներկայացուցչությունում եւ ՄԱԿ-ի` պաղեստինցի փախստականների օգնության գրասենյակում: 2012-ին աշխատել եմ Մ.Ա.Կ.-ի Պաղեստինի Փախստականների Օգնության գործակալությունում՝ համայնքի հաղորդակցման համակարգող:
  • 2012-ին ընդունվել եմ Հարվարդի համալսարանի մագիստրատուրա` Մերձավոր Արեւելքի հետազոտությունների բաժին:
  • Գերազանց տիրապետում եմ հայերեն, արաբերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներին, սովորում եմ նաեւ թուրքերեն:

  • Այստեղ սովորում են
    Քրիստիան Միլյան

    Հայագիտություն

    Կարեն Սրապյան

    Քաղաքաշինություն

    Հիլարի Թոփազյան

    Համաճարակաբանական գիտություն

    Back to top